04 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Աշոտյանին դրվատեցին

Եվրանեսթ ԽՎ պատվիրակության անդամներն այսօր դրվատանքի խոսքեր են շռայլել պատվիրակության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի հասցեին: Ամփոփելով վեհաժողովի աշխատանքները  ՀՅԴ-ական պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանն ասել է, թե պատվիրակության ղեկավար   Աշոտյանը համեստություն է անում:

 Խոսելով ԽՎ լիագումար նիստին նրա ունեցած ելույթից, ՀՅԴ-ական պատգամավորն նշել է. «Հունիսի 25-ին նրա ելույթն այնքան զորեղ էր, որ փակեց ադրբեջանական պատվիրակության ընդվզումների ճանապարհը»:  

Իսկ Ծառուկյան դաշինքի պատգամավոր  Վարդան Բոստանջյանի գնահատմամբ  էլ, այս նստաշրջանին Ադրբեջանի հետ լարվածություն չի եղել պատվիրակության ղեկավարի շնորհիվ. «Մեր պատվիրակությունը ունեցավ հաջողություն այս նիստի ընթացքում»:

Պատվիրակության «Ելք»-ական անդամ Հայկ Կոնջորյանն էլ  թավշյա հեղափոխության արձագանքներից է խոսել, նշել է, որ Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը եվրոպական գործընկերների մոտ էական բարելավվել: «Տարբեր հանդիպումների ժամանակ պաշտոնյաները հույս էին հայտնում, որ Հայաստանում տեղի ունեցած թավշյա իշխանափոխությունը բացառիկ շանս է, որ Հայաստանի զարգացման ընթացքում գրանցենք նոր հաջողություններ»,- ասել է նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ