01 Փետրվարի, Saturday, 2025
KFC

Կլինեն արեւմտամետներ, ծայրահեղ ազգայնականներ եւ լուրջ պոպուլիստական ուժեր. Աղասի Ենոքյան

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը կարծում է, որ արտահերթ ընտրություններից առաջ Հայաստանի քաղաքական արենայում նոր դաշինքներ ու ուժեր կհայտնվեն: 

«Քաղաքականության մեջ կլինի ինչ-որ արեւմտամետ դաշինք,  կլինի  ինչ-որ ծայրահեղ ազգայնական դաշինք, որոնք մեր քաղաքական ներկապնակում այժմ բացակայում են: Իհարկե,  կլինեն շատ լուրջ պոպուլիստական ուժեր»,-պատասխանելով   Henaran.am -ի հարցին, ասել է Աղասի Ենոքյանը:

Քաղաքագետն առայժմ անունների մասին խոսելը վաղ է համարում ՝ նշելով, թե դեռ պարզ չէ ՝ ինչ ուժեր կմասնակցեն ընտրություններին: Ինչ վերաբերվում է  վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, Աղասի  Ենոքյանն ասել է, թե այս պահին դժվար է նաեւ այդ ուժի վերաբերյալ որեւէ կանխատեսում անել:  

«Դժվար է ասել, որովհետեւ  պարզ չէ, թե «Քաղաքացիական պայմանագիր» -ը մենակ կգնա ընտրությունների, թե «Ելք» դաշինքով, բայց իհարկե, հիմա Նիկոլ  Փաշինյանի ռեյտինգը դեռեւս շատ բարձր է եւ դա փաստ է»,-եզրափակել է վերլուծաբանը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ