24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հեղափոխական որոշ ջահելների, նաև ահելների մեջ այդ բոլշևիկյան չարը սկսել ա սահուն վերելք ապրել

Նախորդ դարի 60-ականների միջնամասում, երևանյան տուֆակերտ շենքի մեր պադեզդում, դեմ դիմաց մի խելոք կին էր ապրում ամուսնու ու երեխեքի հետ։ 
Հիշում եմ, որ շաբաթ ու ամիս չկար, որ էս խեղճ կինը սարսափահար իրան չգցեր մեր տուն։ Գալիս էր մեր տուն, տատիկիս մոտ ապաստարան խնդրում։ Էդ կինը փախնում էր մարդու ծեծ ու ջարդից, որը խանդոտ մի կերպար էր ու սիստեմատիկ կնոջ ծեծ ու ջարդն էր կազմակերպում իր երեխեքի աչքի առաջ։ Հիշում եմ, տատս սկսում էր նախատել ամուսնուն, բայց էս կինը արտասուքն աչքերին ասում էր՝ ախր ինձ շա՜տ ա սիրում ու վայ թե դրանից ա, որ ըտենց խանդոտ ա ու սիրելով ա ծեծում։ (( 
Սերն իհարկե լինում ա տարբեր արտահատչաձևերով։ Սակայն մարդ ստորացնելը, արժանապատվությունը ոտատակ տալը, սիստեմատիկ բարոյական ու ֆիզիկական բռնությունը չի կարող եզր ունենալ զգացմունքի հետ, որը կոչվում ա սեր։

Ինչու՞ հիշեցի։
Հիշեցի, որովհետև այսօր սիրո քարոզի քողի տակ սկսվել է անհանդուրժողականության, հեգնանքի, պարսավանքի, անարգանքի մի լայն արշավ, որին ավաղ մասնակից են դառնում մեր պայծառ ջահելները։ Մասնավորապես, երեկ մի խումբ դեռևս կիսաուսանած ջահելներ, որոնք մեր հայրենի

Մայր ԲՈւՀ-ն էին ներկայացնում, հրապարակավ «ոտատակ» էին տալիս իրենց ռեկտորին։ Ակադեմիկոս մարդու, վաստակ ունեցող մարդու, որի հայացքները միգուցե և այլ են, պատկերացումները նույնպես։ Էդ մարդն աչքիս լուսը չի, սակայն այդ ամենի՝ առտառոց անհարգալից վերաբերմունքի, սուլոցների, պարսավանքի արդյունքում, մարդուն հոսպիտալացրել են, և ինձ չի թվում, որ դա ձևական փախուստ էր, այլ ուղղակի մարդն իրեն անարգված է զգացել ու վատացել։

Իսկ ջահելների անհարգալից վերաբերմունքը ինձ համար ոչ միայն զարմանալի էր, այլև խիստ մտահոգիչ։

Այդպես չեն սիրում սիրելիներս։ Ոչ թե սիրո, այլ ատելության քարոզ էր դա, մարդատյացության վառ դրսևորում, իսկ մահկանացու մարդն անկարող ա ատելության դեմ։ Չարը ատելության կարևոր բաղադրիչն ա ու մեր հեղափոխական որոշ ջահելների, ինչու չէ նաև ահելների մեջ այդ բոլշևիկյան չարը սկսել ա սահուն վերելք ապրել։ 
Սիրելը կոչով չի, սիրելը զգացմունք ա։ 

Եթե հեղափոխության թեորիան կառուցվել ա սիրո ելևէջների վրա, իսկ գործնականում ատելությունն ա գլուխ բարձրացնում, ուրեմն խնդիրը մի անհայտով չէր, այլ մի քանի և մեկ անհայտը հայտնաբերելով գործը գլուխ չի գա։ 

Վախենամ պաթետիկ գոչումների, զոնտիկ ու ուսապարկ առանձին-առանձին բռնող ախռաննիկների հոծ բանակի, կրկին պնակալեզների ակտիվ շրջափակման, զտարյունների տեսանելի դիֆիցիտի ու գործնական անհանդուրժողականության պարագայում մենք չուենանք այն ինչ ակնկալում էինք։

Ու խնդիրը կոնկրետ կուսակցության հակաքարոզի ու վերացման բանալիով չի, որ պիտի լուծվի։
Խնդիրը բոլորովին այլ է։ 
Դե ասեք դա որն ա ………….

Թող օրներդ լինի հանդուրժողականության ու հարգանքի մարդկային բնական դաշտում, ոչ ավել և ոչ պակաս։

Համազասպ Գալստյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ