24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Նիկոլից առաջ և Նիկոլից հետո

Ազգային ժողովի ներկայացուցիչները միշտ էլ էկոնոմ կլասով են մեկնել: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով կառավարության աշխատակազմի ղեկավարի այսօրվա հայտարարության մասին, թե այսուհետև գործադիրի ներկայացուցիչները պետք է թռչեն ոչ թե բիզնես, այլ էկոնոմ կարգով: «Ավելին թռչում ենք ոչ միայն էկոնոմ կլասով, այլև եթե անհրաժեշտություն կա մի քանի ուղղություն փոխել, որպեսզի ավելի մատչելի լինի, թռչում ենք ավելի էժան, բայց ավելի երկար, ոչ թե ուղիղ:

Օրինակ՝ Բրատիսլավա գնալու համար թռել ենք Մոսկվա, Վիեննա, այնտեղից Բրատիսլավա, այլ ոչ թե Մոսկվա-Բրատիսլավա, որն ավելի թանկ արժե: Ազգային ժողովը մշտապես, առնվազն այս 12 տարվա ընթացքում, որ ես պառլամենտական եմ, արտասահմանյան գործողումներին էլ շատ ակտիվ մասնակցություն եմ ունեցել, և երբեք ես, ոչ որպես պատգամավոր, ոչ որպես ԱԺ փոխնախագահ չեմ թռել բիզնես կլասով»,-ասաց նա:

Հարցին, թե այսինքն դրական է վերաբերում, որ կառավարության անդամներն էլ են այժմ էկոնոմ կլասից օգտվելու, ԱԺ նախագահի տեղակալն արձագանքեց. «Շատ այդպիսի արտառոց բան չկա, որ ուզում են PR անել: Այսօր ավելի կարևոր բան Ազգային ժողովն է ասել՝ 44 միլիոն դրամ մի տարվա մեջ աշխատակազմն խնայել է, եթե իրենք ուզում են պետական միջոցների էկոնոմիայից խոսել, ապա թող նայեն ու տեսնեն, որ Ազգային ժողովն ավելի արդյունավետ է աշխատում: Այնպես չէ, որ մենք այստեղ կոռուպցիոներն ենք, իրենք էլ՝ սրբերն ու հրեշտակները: Մենք էլ ենք մտածում մեր երկրի մասին, յուրաքանչյուր հարկատուի տված գումարի մասին, որպեսզի այդ ամեն ինչն առավել արդյունավետ ծախսվի»: 

Հիշեցնենք, որ «Հրապարակն» այսօր գրել էր, որ երեկ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն առավոտ կանուխ «առաջին բորտով»՝ վարչապետի (անցյալում՝ նախագահի) ինքնաթիռով մեկնել էր Դուշանբե՝ մասնակցելու ԱՊՀ երկրների կառավարության ղեկավարների նիստին։ «Նիկոլ Փաշինյանին Թբիլիսի հասցրած ինքնաթիռը հետ էր եկել նույն օրը (սակայն ավտոմեքենաների դատարկ կորտեժը մեկնել էր Վրաստան՝ Փաշինյանը Թբիլիսիից մեքենաներով պետք է մեկներ Ջավախք), որպեսզի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին, նրա աշխատակազմի ներկայացուցիչներին, իր ընտրած լրագրողներին ու կառավարության մեկ դյուժին անդամներին տանի Դուշանբե՝ ԱՊՀ-ի նիստին մասնակցելու։ Թե Հայաստանի համար հրատապ ինչ հարցեր էին լուծելու այդքան նախարարներով ու ներկայացուցիչներով, անհայտ է, բայց նման թռիչքը ՀՀ բյուջեի վրա 20 միլիոն դրամից ավելի է նստում»,-գրել էր թերթը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ