25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԵՊՀ ռեկտորն ասաց՝ երբ հրաժարական կտա

Այս պահին ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում ընթանում է  ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի  և ուսանողների ասուլիսը: Ուսանողների պահանջը մեկն է` ռեկտորի հրաժարականը. «Մենք հստակ պահանջում ենք ձեր հրաժարականը, հոգաբարձուների խորհրդի լուծարումը. որովհետև վստահ ենք, որ Համալսարանի միջոցները չեն ծառայել իրենց նպատակին, և Ուսխորհրդի գործունեության ժամանակավոր դադարեցում, որը կվերականգնվի հետագայում, երբ կկատարվեն համակարգային շտկումներ»:

Ի պատասխան ուսանողների պահանջի, Արամ Սիմոնյանը ասաց. «Ռեկտորի հրաժարականը կարող է լինել 2 դեպքում,  երբ նա հրաժարականի  դիմում է ներկայացնում կամ, երբ հոգաբարձուների խորհուրդը, որ ընտրել է նրան քվերակում է, որ վերջինս լքի պաշտոնը: Այս 2 դեպքն էլ իրավական հողի վրա է: Ես օրինապաշտության կողմնակից եմ և գտնում եմ, որ ամեն ինչ պետք է արվի օրենքով»;

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը ընգծեց նաև,  որ հոգաբարձուների խորհուրդի անդամ չէ և որևէ լիազորություն չունի դրա հետ կապված. «Հոգաբարձուների խորհուրդը լուծարելու պահանջը պետք է հասցեագրվի կառավարությանը»:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ