18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Սոցիալական ոլորտն այսօր անխոցելի է. ՎՊ նախագահ

Խորհրդարանում Իշխան Զաքարյանը շարունակում է ըստ ոլորտների ներկայացնել ՎՊ 2011 թ. տարեկան հաշվետվությունը: Շինարարության, պետական գնումների , կրթության եւ գիտության, առողջապահության, սոցիալական ոլորտներում տեղ գտած խախտումները հակիրճ ներկայացնելուց հետո Իշխան Զաքարյանը, մասնավորապես անդրադառնալով սոցիալական ոլորտում իրականացված ստուգումներին հաջորդած քայլերին, հայտարարեց, որ համակարգն այսօր կարելի է համարել անխոցելի:

Հիշեցնենք, ոլորտում իրականացված ՎՊ ստուգումների արդյունքում հսկայական չափերի հասնող չարաշահումներ էին հայտնաբերվել, ինչով պայմանավորված աշխատանքից ազատվեց ՀՀ սոցիալական ապահովության ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը:

Իշխան Զաքարյանի խոսքով` համակարգում, որին բաժին էր հասնում պետբյուջեի ծախսային մասի երեսուն տոկոսը, տեղ գտած չարաշահումներն այսօր վերացվել են ՎՊ եւ կառավարության համատեղ աշխատանքի արդյունքում: Զաքարյանը նշեց, որ ՎՊ  կողմից բարձրացված առաջարկություններից քսաներկուսը ընդունվել են, երեսունը ընթացքի մեջ են, իսկ ութի վերաբերյալ տեղեկություններ պետական հաստատություններից դեռ չկան:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ