17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արգամիչը Իշխանին նեղը գցեց

“Բոլոր ոլորտներում կան բազմաթիվ խախտումներ: Ես Ձեր ելույթից հասկացա նաեւ , որ դուք լրացուցիչ ձեւաչափ եք ցանկանում մշակել եւ գնալ-նստել այս կամ այն նախարարությունում, գերատեսչությունում եւ կառավարել:

Ես կարծում եմ դա ճիշտ ձեւաչափ չէ, եթե մարդը չի աշխատում կամ աշխատում է խախտումներով, այդ մարդուն պետք է պատժել, ոչ թե գերատեսչություններում նստել եւ վերահսկողություն սահմանել”,-քիչ առաջ խորհրդարանի ամբիոնից հայտարարեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ դիմելով ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանին, հետաքրքրվեց, թե  ի՞նչ են տալիս ՎՊ ստուգումների արդյունքները, եթե չարաշահում իրականացնողները չեն պատժվում: Հովիկ Աբրահամյանի կարծիքով, հարցը պետք է լուծել կոնկրետ եւ գլոբալ կերպով:

“Ձեր հարցը վերաբերվում է ստուգումների կանոնակարգմանը, ՎՊ ստուգումների ողջ ցանկը հաստատվում է ԱԺ կողմից եւ փոփոխման ենթակա չէ: Կիսում եմ ձեր մտահոգությունը, որ ստուգումների համակարգը պետք է կանոնակարգվի”,-իրեն ուղղված հարց-դիտարկման առաջին հատվածին արձագանքեց ՎՊ նախագահը եւ շարունակեց.”Ցավոք, խնդիրները կան: Ես որպես ՎՊ նախագահ ուրախ կլինեմ, որ իմ տարեկան հաշվետվություններում քիչ խոսվեն դրանց մասին”:

Իշխան Զաքարյանը շեշտեց, որ սոցիալական ոլորտում երկու տարվա շատ լուրջ եւ քրտնաջան աշխատանք է իրականացվել, ինչի արդյունքում ստեղծվել է մի համակարգ, որն այսօր իրոք անխոցելի է: “Չկա այն, որ ով ոնց ուզում էր կազմում էր ցուցակները, ինչ մարդկանց ասես ներգրավում էր, նույնիսկ լկտիությունը հասել էր նրան, որ հիսունինը թվականին ծնված քաղաքացին ստանում էր Հայրենական Մեծ պատերազմի թոշակ”,-շարունակեց Իշխան Զաքարյանը եւ նշեց, որ եթե մի բնագավառ կարելի է  ստուգող հաստատություն-կառավարություն հետեւողական աշխատանքի շնորհիվ անխոցելի դարձնել,  ինչո՞ւ նույնը չի կարելի իրականացնել նաեւ մյուս բնագավառներում:

Իշխան Զաքարյանի խոսքով, ՎՊ առաջարկած մեթոդն ամենեւին չի նշանակում “գնալ-նստել հիմնարկներում կառավարել”:

ՎՊ նախագաահի պատասխանին Հովիկ Աբրահամյանն արձագանքեց, թե “մեխանիզմ դնելը շատ հեշտ է, ուղղակի պետք է հետեւել, որ դրանք իրականացվեն”: ԱԺ նախագահը այնուհետ հետաքրքրվեց, թե քանի գործ է ուղարկվել իրավապահ մարմիններին:

Ի պատասխան Իշխան Զաքարյանն ասաց, որ սրա հետ կապված ՎՊ լիազորությունների շրջանակը լայն չէ եւ ՎՊ-ն գործը դատախազություն կարող է ուղարկել միայն այն դեպքում, երբ առկա են քրեաիրավական բնույթի կասկածներ: “Երեք դեպք ուղարկված դատախազություն: Սոցիակալական ոլոտում շատ մեծ գործ կա հարուցված` տասնյակ քննիչներ են աշխատում, կան ձերբակալվածներ եւ կալանավորվածներ”,-հավելեց Իշխան Զաքարյանը: ՎՊ նախագահն ասաց նաեւ, որ ԱԺ նեերկայացուցիչները եւս կարող են ՎՊ ստուգումներին մասնակցել: ՎՊ նախագահն այդ խնդրանքով ԱԺ նախագահին նամակով դիմելու իրավունք ունի: Նշենք, որ մինչեւ նոյեմբերի մեկը խորհրդարանը պետք է քննարկի ՎՊ տարեկան ծրագիրը :

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ