23 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Ինչպես են Իշխան Զաքարյանի առանձնատան գործերը. Փաշինյանը հարցրեց ՎՊ նախագահին

Այսօր խորհրդարանում ՎՊ տարեկան հաշվետվության ներկայացմանը ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանին հիշեցրեց մայրաքաղաքի Նոր Նորք թաղամասում կառուցվող վերջինիս առանձնատան մասին:

“Մամուլում հրապարակումներ եղան, որ Նոր Նորքում Ձեր կողմից բավական տպավորիչ առանձնատուն է կառուցվում, ինչի շինարարությունը մեծ թափ է ստացել Ձեր՝ ՎՊ նախագահ ընտրվելուց հետո”,-ՎՊ նախագահին դիմեց պատգամավորն ու հետաքրքրվեց, թե ինչպես են ընթանում առանձնատան շինաշխատանքները:

Արձագանքելով ՀԱԿ պատգամավորին, Իշխան Զաքարյանն ասաց, որ իր առանձնատան շինարարական աշխատանքներն ընթանում են արդեն յոթ տարի, մինչդեռ ՎՊ նախագահի պաշտոնն ինքն զբաղեցնում է չորս տարի:

ՀԱԿ պատգամավորը ՎՊ նախագահի  ներկայացված հաշվետվությունը դեկլարատիվ որակեց ու նշեց, որ այնտեղ խոսք չկա խախտումների պատասխանատուների մասին:

Լուսանկարը` “Հայկական ժամանակ”-ի

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ