25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Փաշինյանի կառավարությանն ընդդիմություն ենք, սակայն գոտկատեղից ներքև հարվածներ չենք տալու» (տեսանյութ)

ԱԺ փոխնախագահ, «Հանրապետական» կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ ՀՀԿ-ն պատրաստ է ցանկացած հարցի, այդ թվում Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկման: Այս մասին նա նշեց այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում՝ հավելելով, որ այս պահին վաղ է դիրքորոշում արտահայտել, քանի որ փաստաթուղթ էլ չկա ներկայացված: «Խմբակցության պատգամավորներից ամեն մեկն իր կարծիքը կարող է ունենալ, ես մնում եմ այն կարծիքին, որ տարածքային ցուցակները ավելի ժողովրդավարական են, քան համամասնական բաց ցուցակը, որը կուսակցության մի քանի անդամ է որոշում, իսկ տարածքային ցուցակը հնարավորություն է տալիս, որ տարածքի ընտրողն ընտրի յուրաքանչյուր կուսակցության տարածքային թեկնածուին»,-ասաց նա:

Ըստ Շարմազանովի՝ սա հնարավորություն է կապ հաստատել նաև տեղի թեկնածուների հետ, խնդիրներն ավելի շատ վեր հանել: «Իմ խորին համոզմունքն է, որ ռեյտինգային համակարգը խոչընդոտ չի եղել ժողովրդավարությանը»,-ասաց նա:

ԱԺ փոխնախագահը հավելեց՝ Փաշինյանի կառավարությանն իրենք ընդդիմություն են, սակայն գոտկատեղեից ներքև հարվածներ չեն տալու, լինելու են կառուցողական ու պետականամետ ընդդիմություն:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ