15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Այն արձագանքները, որոնք լսվում են հունգարական կողմից, փորձեր են արդարացնել կատարվածը. ԱԳ նախարար

Լյուքսեմբուրգի փոխնախարար Ժան Ասելբորնի հետ հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք ինքը նամակ է ստացել Հունգարիայի ԱԳ նախարարից` Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ցանկությամբ եւ սպառնալիքով, իբր Հունգարիայի հետ հարաբերությունների կասեցումը կարող է բացասական հետեւանքներ ունենալ Հայաստանի համար, ԱԳ նախարարը հայտնել է, որո հարցը ոչ թե նրանում է` եղել է այդպիսի նամակ, թե ոչ, այլ այն, թե ինչ ենք մենք հիմա լսում  Ադրբեջանից եւ Հունգարիայից:

“Ի՞նչ է ասում Հունգարիան: Հունգարական կառավարական, պաշտոնական ներկայացուցիչներն ասում են, որ գործարքի ընթացքը թափանցիկ է եղել, իսկ ադրբեջանական ամենաբարձր մակարդակի պաշտոնյաներն ասում են, որ գաղտնի բանակցություններ են վարվել:

Հունգարական կողմն ասում է, որ տեղյակ չի եղել, որ ադրբեջանական կողմը կազատի Սաֆարովին Բաքու ժամանելուն պես, իսկ ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաները պնդում են, որ հունգարական կողմը դրա մասին տեղյակ է եղել: Սա է իրականությունը: Այն արձագանքները, որոնք լսվում են հունգարական կողմից,  փորձեր են արդարացնել կատարվածը: Նրանք պնդում են, որ հունգարական կողմը պատասխանատվություն չի կրում: Հունգարիայի այս գործարքին գնալու պատասխանատվության համար է, որ Հայաստանը որոշեց կասեցնել հարաբերությունները Հունգարիայի հետ”,-նշել է ԱԳ նախարարը:

Հարցին, թե ինչպես է Հայաստանը գնահատում եվրակառույցների այն դիրքորոշումը, ըստ որի արտահանձնումը միջազգային կառույցների շրջանակներում է տեղի ունեցել, Էդվարդ Նալբանդյանը պատասխանել է. “Այս վերջին օրերի ընթացքում տասնյակ հեռախոսազանգեր եմ ստացել տարբեր երկրների արտգործնախարարներից, ներառյալ նաեւ Եվրոպական Միության անդամ երկրներից, որոնք իրենց միանշանակ վերաբերմունքն են արտահայտել ադրբեջանահունգարական այս գործարքի կապակցությամբ: Չկա որեւէ մի երկիր, որն այսօր կարող է արտահայտել իր աջակցությունը կատարվածին, չկա մի երկիր որ արտահայտի իր աջակցությունը Ադրբեջանին”:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ