ՀՅԴ-ն շարունակելու է պայքարը նախագահական համակարգի դեմ

ԱԺ անհաջող ընտրություններից հետո կազմակերպված ՏԻՄ ընտրությունները փաստում են , որ ՀՀ-ում ժողովրդավարությունը խաթարված է վերից վար` բոլոր մակարդակներում: ԱԺ հայտարարությունների ժամին հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Պատգամավորի խոսքով, ընտրությունների ժամանակ Հայաստանում վարչաֆինանսական ռեսուրսի կիրառման շնորհիվ ժողովուրդը զրկվում է ընտրող դառնալու հնարավորությունից եւ իշխանությունն ինքն իրեն պարտադրում է ժողովրդին:
Արմեն Ռուստամյանը հայտարարեց , որ “իշխանական ռեսուրսների ու վարչահրամայական մեթոդների կիրառման ականատես եղանք Կապանում, Ախթալայում, Թալինում”:
ՏԻՄ դերը, պատգամավորի խոսքով, անփոխարինելի է իշխանությունն ապակենտրոնացնելու եւ ժողովրդին միացնելու գործում: ՀՅԴ-ական պատգամավորի խոսքով, այս ամենի պատճառը ՀՀ գործող նախագահական համակարգն է, որի դեմ Դաշնակցությունը շարունակելու է իր պայքարը: