Երևանում այլևս Տարոնին չեն մերժում/ֆոտո/

15.00-ից դադարեցնում ենք անհնազանդության բոլոր ակցիաները: Այս մասին Facebook-ի իր էջում ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Կոչ եմ անում ժամը 15.00-ից բացել բոլոր ճանապարհները, դադարեցնել քաղաքացիական անհնազանդության բոլոր գործողությունները եւ այդ պահանջների լուծումը դնել ինստիտուցիոնալ հիմքի վրա»,-ասել է վարչապետը:
Վարչապետի հայտարարությունից անմիջապես հետո Երևանի քաղաքապետարանի մոտ նախաձեռնված «Մերժիր Տարոնին» ակցիայի մասնակիցները դադարեցրել են բողոքի ցույցը: