08 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Առաջին ու երկրորդ նախագահների մեղադրանքները ձևակերպումների շուրջ են. քաղաքագետ (տեսանյութ)

«Մոդուս Վիվենդի» կենտրոնի նախագահ, քաղաքագետ Արա Պապյանի խոսքով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցն ու մասնակցությունը ԵՏՄ նիստին ցույց տվեց, որ քաղաքականությունը շարունակվում է: «Դրական եմ գնահատում այցը, որովհետև վիզուալ, որ նայում ենք այցը, կարծես թե Պուտինն ավելի լարված էր, քան Նիկոլ Փաշինյանը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Պապյանը: Նա կարևորեց այն, որ Փաշինյանը հայտարարեց, որ կան որոշակի խնդիրներ, որոնք պիտի քննարկվեն: «Ես շատ կուզեի, որ հաջորդ միջազգային այցը լիներ Բրյուսել, կա պաշտոնական հրավերն արդեն, սա հնարավորություն կտար ակնկալել առավել մեծ չափով տնտեսական օգնություն ԵՄ-ից»,-նկատեց նա:

Ինչ վերաբերում է Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի, առաջին ու երկրորդ նախագահների՝ այս օրերին արվող հայտարարություններին՝ Արցախի վերաբերյալ, ապա Արա Պապյանը նկատեց. «Այդ մեղադրանքները ձևակերպումների շուրջ են, թե Հայաստանը հակամարտության կողմ է, թե պատերազմի կողմի: Հայաստանը միշտ է եղել և հակամարտության կողմնակից, և պատերազմի, եթե պատերազմի մանակից չես, ո՞նց ես զինադադար ստորագրում: Ձև անել, որ Հայաստանը պատերազմի մասնակից չի, պետք չէ: Գնացեք Եռաբլուր և կտեսնեք, թե ինչպես մասնակից չենք:

Մենք շեշտադրումները պետք է դնենք այն իրավական կետի վրա, որ ԼՂԻՄ-ը երբեք որևէ փաստաթղթով մաս չի կազմել Ադրբեջանին»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ