25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Այս իրավիճակից դուրս գալու մեկ ելք կա. Արայիկ Հարությունյան

«Փոփոխություններ լինելու են, բայց դրանք շատ կտրուկ չեն լինելու, որովհետև մենք հայտարարել ենք, որ կադրային ջարդ չի լինելու։ Կարծում եմ, որ ցանկացած ոլորտում նախորդ իներտ, լճացած իշխանությունների օրոք մարդիկ հնարավորություն չեն ունեցել ինքնադրսևորվելու, և մենք այդ հնարավորույթունը ստեղծելու ենք։ Այսինքն՝ յուրաքանչյուր պաշտոնյա ստանալու է հնարավորություն՝ իհարկե, որոշ բացառություններով», -Շիրակի պետական համալսարանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կրության և գիտության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանը։

Նախարարը հայտնեց, որ երեկ և այսօր հանդիպումներ է ունեցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ:

«Երեկ հանդիպում եմ ունեցել ռեկտոր Մինասյանի հետ, այսօր նույնպես առանձնազրույց ենք ունեցել, և մենք այս իրավիճակից դուրս գալու մեկ լուծում ենք գտել: Ինձ համար այս պրոցեսում անընդունելի էր ոչ ակադեմիական մթնոլորտը, երբ որ փոխադարձ վիրավորանքների պայմաններում քննարկվում էին Շիրակի պետական համալսարանի ներքին խնդիրները»,- նշեց Արայիկ Հարությունյանը: «Պարոն Մինասյանը շատ լուրջ քայլի է գնացել, որը ողջունելի է: Այսօր ռեկտորի պաշտոնակատար կնշանակվի Երվանդ Սերոբյանը՝ ռեկտորի տեղակալը: Հաջորդ շաբաթ մենք նորից հանդիպումներ կունենանք, ես նորից կայցելեմ Գյումրի, առանձին հանդիպում կունենամ ուսանողների և դասախոսների հետ»,- հայտնեց նախարարը՝ հավելելով, որ ռեկտորի նոր ընտրություններ կլինեն:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ