Մանրամասներ Մցխեթա-Թբիլիսի ավտոճանապարհին տեղի ունեցած պատահարից
Մցխեթա-Թբիլիսի ավտոճանապարհին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի վերաբերյալ
Հայտարարություն 1
Մայիսի 13-ին ժամը 22:24-ի սահմաններում Մցխեթա-Թբիլիսի ավտոճանապարհին՝ Մցխեթա քաղաքի մոտ տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. իրար են բախվել են «Mercedes» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով տուժել են ՀՀ քաղաքացիներ Մայիս Կարոյանը (1978թ.) և Անուշ Դալալյանը (1977թ.)։ Վերջիններս տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Մցխեթայի քաղաքային հիվանդանոց:
Հայտնում ենք, որ Մայիս Կարոյանն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, իսկ Անուշ Դալալյանին այս պահին վիրահատում են։
Վրաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապ է պահպանում բժիշկների հետ և տուժողի առողջական վիճակի վերաբերյալ կտրամադրի հավելյալ տեղեկատվություն։
Մցխեթա-Թբիլիսի ավտոճանապարհին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի վերաբերյալ
Հայտարարություն 2
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք Մցխեթա-Թբիլիսի ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, որի արդյունքում տուժել են ՀՀ քաղաքացիներ Մայիս Կարոյանը (1978թ.) և Անուշ Դալալյանը (1977թ.)։
Հայտնում ենք, որ Անուշ Դալալյանի վիրահատությունը բարեհաջող է անցել, վիճակը գնահատվում է կայուն և վերջինս պետք է ստանա ստացիոնար բուժում։ Նշենք, որ Մայիս Կարոյանն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։
Վրաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապ է պահպանում բժիշկների հետ և տուժողի առողջական վիճակի վերաբերյալ կտրամադրի հավելյալ տեղեկատվություն։