04 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Էդվարդ Նալբանդյանը ընդունեց ԵՄ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցչին

Սեպտեմբերի 11-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵՄ  Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին:

Հանդիպման ընթացքում քննարկվեց Հայաստան-ԵՄ համագործակցության տարբեր ոլորտներին վերաբերող հարցեր: Մասնավորապես զրուցակիցները անդրադարձան Արևելյան Գործընկերության շրջանակներում իրականացվող ծրագրերին: Ֆիլիպ Լեֆորը հայտնեց, որ ԵՄ շարունակելու է աջակցել Հայաստանին, նաև Արևելյան գործընկերության շրջանակներում իրագործվող ծրագրերի միջոցով:

Երկուստեք գոհունակություն հայտնվեց հարաբերությունների զարգացման դինամիկայի կապակցությամբ:

Զրուցակիցները անդրադարձան Ռամիլ Սաֆարովի ազատ արձակման արդյունքում ստեղծված իրավիճակին, որը լուրջ վնաս է հասցրել բանակցային գործընթացին, տարածաշրջանային անվտանգության ու կայունությանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ