18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

80 տոկոսը կարելի՞ էր, 20-ը չէր կարելի՞. Սերժ Սարգսյան

ԵԿՄ համագումարին նախագահ Սերժ Սարգսյանից ներկաներից մեկը հետաքրքրվեց, թե ինչպես է վերաբերում ՛՛գազային համաձայնագրերի՛՛ շուրջ եղած քննադատություններին, և ինչպիսին են հարաբերությունները ՌԴ-ի հետ:  

Նախագահը նշեց, որ դեկտեմբերի 2-ին ՌԴ-ի հետ ստորագրվեցին մի շարք համաձայնագրեր, որոնք ԱԺ-ը հաստատեց ու այդ պայմանագրերն ուժի մեջ են մտնելու:

՛՛Շատերը փորձում են են այս մեծ ձեռքբերումը սևացնել, ոմանք կատաղությունից, որ մեզ հաջողվել է ունենալ այդպիսի լավ պայմանագիր, փորձում են գլխվայր շուռ տալ ու ներկայացնել որպես վատը՛՛,-ասաց նա: Ապա նախագահը հռետորական հարց ուղղեց, թե որն է գազի պայմանագրի  էությունը, և ինքն էլ պատասխանեց, որ այն առաջին հերթին գազի գինն է: ՛՛Այսքան ժամանակ լսե՞լ եք, որ այդ բանավիճողները խոսեն գնի մասին, թող ասեն, որ եթե գինը թանկ է, ուրեմն մենք շատ վատ ենք բանակցել, եթե վատ գին ենք կարողացել ստանալ, թող ասեն գինը լավ է, բայց այստեղ, այնտեղ սխալվել ենք՛՛,-նկատեց նախագահն ու հավելեց, որ ՌԴ-ը ամենաէժան գնով գազի տալիս է ՀՀ-ին:

 Նա նշեց, որ այդ պայմանագրով գազի գինը հինգ տարով կապվում է ռուսական ներքին գնային համակարգին, ինչը նշանակում է, որ գազը չի թանկանալու, և մենք հինգ տարի ունենալու ենք կայուն գին: ՛՛Մեզ համար լավ է, մեր չկամեցողների համար վատ՛՛,-շեշտեց Սերժ Սարգսյանը:

Նախագահը նաև ասաց, որ որոշ մարդիկ կան, որոնց հիշողությունը դավաաճանում է  ու լավ չեն ընթերցում պայմանագրերը, և ասում են, թե իշխանությունները ի հակառակ օրենքի՝ խախտումներ են արել, պարտքեր են կուտակել, գաղտնի բանակցություններ վարել: ՛՛Մեր քաղաքացիները պիտի հիշեն, որ ես  առնվազն մի քանի տասնյակ անձանց մոտ հայտարարություններ եմ արել այդ թեմայով ու 2011 թվականից սկսած, որ ՀՀ սպառողի համար գազի գինը չի թանկանալու: Պետության ու հիմնարկի համար գազը կթանկանա, բայց սպառողի համար երկու տարի գազը չթանկացավ՛՛: Սերժ Սարգսյանի խոսքով՝ եթե երկարատև ծանր բանակցություններ չվարեին, ապա դեռ 2011-ից պիտի գազի գինը թանկանար ու քաղաքացին այդ երեք հարյուր միլիոն պարտքը պիտի սեփական գրպանից տար:

՛՛Ինչ վերաբերում է քսան տոկոսին, ինձ հետաքրքիր է՝ ի՞նչ էր տալիս այդ քսան տոկոսը, եթե մենք որպես պետություն տարիների ընթացքում վաճառել ենք ութսուն տոկսը, դա կարելի՞ էր, քսանը չէր կարելի՞, մեզ այնտեղ տնօրեն նշանակելու կամ ինչ անելու հնարավորությւոն էր տալիս, մեզ պետք էլ չի, որ կարողանանք որոշումների վրա ազդել, մենք ունենք շատ լավ օրենսդրական դաշտ՛՛,-ավելացրեց նա:

՛՛Հայռուսգազարդի՛՛ գնի հետ կապված նախագահը հայտարարեց, որ եթե մեկը գտնվի, որ տա հարյուր միլիոն դոլար, ախա ինքը պատրաստ է բանակցել ռուսական կողմի հետ, բանակցել ու հարյուր միլիոնով տալ այդ կողմին: ՛՛Ասում են մրցույթ անցկացրեք, բա որ մրցույթ անցկացնեինք, այդ քսան տոկոսն արժենար երեսուն միլիոն, ոնց էինք սառեցնելու այդ 150 միլիոն պարտքը: Որևէ մեկը, Ազգային ժողովի ամբիոնի մոտ խոսողներից մինչև Օպերայի բակ խոսողները, եթե պատարստ են  գան ու բանակցեն, ես մեկ օրում կնքված պայմանագիրը չեղյալ կհայտարարեմ, կա այդպիսի մեկը, թե ուղղակի խոսողներն են շատ, խոսելը հեշտ է, այնքան հեշտ է՛՛:

Նախագահը հիշեցրեց, որ պատերազմի տարիներին էլ էին շատ խոսողները, սակայն հենց գործելու պահն էր գալիս, բոլորի մոտ ինչ-որ խնդիրներ էին հայտնվում:  

Ինչ վերաբերում է մեղադրանքներին, թե 30 տարով է պայմանագիրը կնքվել, ապա Սերժ Սարգսյանը նշեց, որ չարությունն այնքան է կուրացրել նման քննադատություն անող մարդկանց, որ չեն հասկանում ինչ են ասում: Դա արվել է, որպեսզի ռուսական ներդրումներն այդ տարիների ընթացքում մշտապես լինեն:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ