20 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Մենք պատրաստ ենք ուղիղ բանակցությունների մեջ մտնել ՀՀԿ-ական բոլոր պատգամավորների հետ. Փաշինյան

Իջևանում ավարտվեց «Իմ քայլը» շարժման նախաձեռնած հանրահավաքը։

Հանրահավաքի ժամանակ շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հաստատում է՝ պատրաստ են բանակցությունների։

«Մեք շահագրգռված ենք օր առաջ այս խնդիրը լուծել, վերջացնել», – նշեց Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, թե եթե կան բարդություններ բանակցությունների հետ կապված, իրենք պատրաստ են ուղիղ բանակցությունների մեջ մտնել Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության բոլոր պատգամավորների հետ միևնույն ժամանակ։

«Մենք պատրաստ ենք հանդիպել այդ խմբակցության պատգամավորներին մի սենյակում և քննարկել ստեղծված իրավիճակը ու առաջարկել մեր լուծումները, լսել նրանց կարծիքները», -հայտարարեց Փաշինյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը Փաշինյանին հանդիպման կոչ էր արել:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ