17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Օրգանիզմի ճարպը օգտագործվում է պլաստիկ վիրաբուժության մեջ/վիդեո/

 “Ռեգեներատիվ բժշկությունը էնդոգեն ցողունային բջիջների ակտիվացման կամ  բջիջների պատվաստման եղանակով հիվանդության կամ վնասվածքի պատճառով առաջացած ախտահարված հյուսվածքի վերականգնումն է:

Ռեգեներատիվ բժշկությունը՝ որպես առանձին դիսցիպլինա, հարում է կենսաբանությանը, բժշկությանը, ինժեներիային՝ ներառելով նշված երեք գիտություններից որոշակի մասեր”,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց պլաստիկ վիրաբույժ Գագիկ Ստամբոլցյանը:

Խոսելով Հայաստանում պլաստւկ վիրարաբույժության առաջընթացի մասին նա նկատեց, որ այս պահին ասենք պարանոցի ձգումը կամ այլ կնճիռների հարթման դեպքում 7-10 տարվա երաշխիք է տրվում:

Մեզենխիմալ ցողունային բջիջների հայտնագործումից հետո որոշակի տեխնոլոգիաների կիրառմամբ հնարավոր եղավ լիպոսակցիայի միջոցով հիվանդի օրգանիզմից դուրս հանվող ավելորդ ճարպն օգտագործել:

Մասնագետի խոսքով՝ բժշկության այս մեթոդի կիրառումը կարևոր է այնքանով, որ սրա միջոցով հիվանդները կարող են երիտասարդացնել իրենց մաշկը, առանց պրոթեզների սեփական ճարպի միջոցով մեծացնել կրծքագեղձերը, խրոնիկական վերքերը բուժել:

“Այս պահի դրությամբ մենք ունենք 40-45 հիվանդ, որոնց մեծ մասը դիմում է մեզ հետայրվածքային խնդիրները վերացնելու համար”,- մանրամասնեց բժիշկը: Գագիկ Ստամբոլցյանը հավաստիացնում է, որ ռեգեներատիվ պլաստիկ վիրաբուժության մատուցած ծառայությունները ֆինասկանան առոումով համարժեք են պլաստիկ վիրահատության գներին:

Բժիշկը նկատեց, որ Հայաստանում հիմնականում դիմում են հետայրվածքային սպիների վերացման համար:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ