20 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

՛՛Եվրոպան հոգնել է Էրդողանից՛՛

՛՛Կովկաս՛՛ ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է, որ Բեռլին կատարած այցի ընթացքում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությունը ոչ թե Հայաստանի հետ է կապված, այլ Թուրքիայի: 

 ՛՛Դա Թուրքիայի մաիսն է, ոչ թե Հայաստանի, Գերմանիայի ու Թուրքիայի փոխհարաբերությունների ենթատեքստում է՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետը, ապա շարունակեց. ՛՛Եվրոպայի հարաբերություններն է ցույց տալիս Թուրքիայի նկատմամբ, Եվրոպան հոգնել է Էրդողանից՛՛:

Ասուլիսի մյուս բանախոսը՝ ՛՛Ազատ դեմոկրատներ՛՛ կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը հավելեց, որ այստեղ Հայաստանը որպես գործիք է կիրառվում, սակայն նույնիսկ եթե այդպես է, մենք պետք է ողջունենք այս հայտարարությունը, քանի որ բոնուսներ կստանանք: ՛՛Եթե մենք ինչ-ինչ բոնուսներ կշահենք, կնշանակի, որ այս անգամ Հայաստանին հաջողվել է դրական տեղաշարժ կատարել, սակայն ոչ իր դիվանագիտական հնարքների միջոցով՛՛,-նկատեց Սեդրակյանը:

Հիշեցնենք, որ Մերկելն ասել է. ՛՛Հայաստանի հայերը շատ դժվար իրավիճակում են։ Թուրքիան պետք է բացի սահմանը”։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ