05 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Բացի անորակ գազից, նաեւ ՛՛տրաքում ՛՛՛ են

Այս օրերին սպառողները ոչ միայն գազի որակից են բողոքում ու բարձր սակագներից, այլ նաեւ ցրտի պատճառով նրանց գազի ջրատաքացուցիչներն են բառի բուն իմաստով “տրաքում”:

“Չենք հասցնում, տո կալոնկա ա, տո Բաքսի, Մերկուրի ա սառում: Ամեն մեկն էլ 15-25 հազար ա անում: Ու դա կարող ա շաբաթը մեկ պայթի”,-Henaran.am-ին պատմեց վարպետ Հրաչը: Նա հայտարարություն է տվել սոցկայքերում եւ այնքան զանգող կա, որ չի հասցնում տնից տուն գնալ:

“Պահեստամասեր էլ չկա, խանութները դատարկ, բազաները դատարկ: Բայց ախպեր, թող չտրաքի, ես էլ անգործ մնամ, մեղք են՝ փող չունեն”,-ասաց Հրաչը:

Ի դեպ, վարպետի խոսքով եղել է ընտանիք, ում գազի ջրատաքացուցիչը միայն հունվար ամսին չորս անգամ խափանվել է, չնայած պահպանվել է անվտանգության եւ նախազգուշացման կանոնները: Դա նրանց գրպանին “նստել” է 50 000 դրամ: Գազի նոր ջրատաքացուցիչը գինը 58 000-65 000 դրամ է:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ