Պիզելլին հարցազրույց է տվել հայերենով/վիդեո/
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելլին հարցազրույց է տվել ղազախական ”Ակտոբեի” մամուլի ծառայությանը, ուր ֆուտբոլիստը տեղափոխվել է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ (դիտել 4.15 րոպեից): Կիսապաշտպանը հարցազրույց է տվել հայերենով, իսկ թարգմանել է ակումբի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը:
”Կար վարձավճարով տեղափոխվելու տարբերակ: Համաձայնության եկանք, որ եթե ”Ակտոբեի” ղեկավարությունը ցանկանա, կարող է ձեռք բերել իմ տրանսֆերը մրցաշրջանի ավարտին: ”Ակտոբեի” մասին ես նախ հետաքրքրվեցի Զելաոյից, հետո նաեւ Ռոբերտ Արզումանյանից: Բոլորը դրական կարծիքներ հայտնեցին, և ես առանց երկար մտածելու համաձայնվեցի տեղափոխվել: Ինձ ամենից շատ դուր է գալիս խաղարկողի դիրքը: Ուկրաինայի և Ռուսաստանի առաջնություններում խաղացել եմ եզրերում: Հավաքականում խաղում էի հարձակման գծում”,-հայտնել է Մարկոսը:
Պիզելլին նշել է, որ արագ է սովորում լեզուները: Ռուսերեն խոսում է, սակայն ոչ այնքան լավ: Նա մի քանի բառ ասել է նաեւ ղազախերեն: