15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչ է արել Էդվարդ Նալբանդյանը Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելուց հետո

Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները դադարեցնելուց հետո ի՞նչ է արել ՀՀ ԱԳ նախարարությունը, ո՞ւր ենք հասել: Քիչ  առաջ ԱԺ ամբիոնից ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին հարց ուղղեց ՀՅԴ-ական պատգամավոր Աղվան Վարդանյանը:

Էդվարդ Նալբանդյանը ի պատասխան նշեց, որ պատգամավորից նամակ է ստացվել, որին համապատասխան ընթացակարգով պատասխան կտրվի:

“Պարոն նախարար, Դուք ուշադիր չեք եղել,  նամակում որ դա գրեինք, հարց չէինք տա,  երեսունմեկից հետո, ի՞նչ եք արել, ո՞ր ուղղությամբ եք գնում , ինչպե՞ս եք տեսնում անելիքները”,-հստակեցրեց Աղվան Վարդանյանը:

“Երեսունմեկից հետո բազմաթիվ անգամ հայտարարություններ են եղել ՀՀ նախագահի, ԱԳՆ-ի, ԱԳ նախարարի կողմից` մանրամասն ներկայացնելով այն քայլերը , որոնք արվել եւ արվում են: Դուք գիտեք այն  միահամուռ արձագանքը, որ եղավ միջազգային հանրության կողմից: Դա նաեւ արդյունք է այն քայլերի, որ դիվանագիտությունը եւ ԱԳ նախարարը կատարում է ”,-պատասխանեց Է Էդվարդ Նալբանդյանը:

Հիշեցնենք, այն բանից հետո , երբ Հունգարիան Ադրբեջանի հետ կայացած գործարքի արդյունքում էքստրադիցիայի ենթարկեց հայ սպա Գուրգեն Մարգարյանի մարդասպանին` Ռամիլ Սաֆարովին, որին Ադրբեջանի նախագահը ներում շնորհեց եւ հերոսացրեց, օգոստոսի երեսունմեկին Հայաստանը հայտարարեց Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու մասին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ