07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Ռուսաստանի հավաքականի դարպասապահը ցանկանում է նմանվել Բերեզովսկուն

Ռուսաստանի հավաքականի եւ Մոսկվայի ”Դինամոյի” դարպասապահ Անտոն Շունինը Sportbox կայքին տված հարցազրույցում խոսել է իր թիմակից, Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկու հետ հարաբերությունների մասին:

-Ինչպե՞ս են հարաբերությունները մյուս դարպասապահների հետ:

-Չգիտեմ, թե ինչպես է մյուս թիմերում, բայց ”Դինամոյում” ամեն ինչ նորմալ է: Օրինակ` Ռոման Բերեզովսկին վաղուց ինձ համար կենդանի օրինակ է, թե ինչպես է պետք վերաբերվել աշխատանքին: Նա բոլորից մեծ է, սակայն առաջինն է շտապում վարժություններ կատարելու, վերցնում ու տանում մարզագույքը: Վոլոդյա Գաբուլովի ու Ժենյա Ֆրոլովի հետ էլ հիանալի հարաբերություններ են:

– Կարո՞ղ եք Բերեզովսկու հետ ինչ-որ խաղային պահեր քննարկել:

– Իհարկե: Վերջերս ստուգողական հանդիպման ժամանակ մենք չէինք խաղում, այդ պատճառով էլ տրիբունայում միասին էինք նստել: Վերլուծեցինք գրեթե բոլոր դրվագները եւ մեր, եւ մրցակցի դարպասի մոտ: Նույնիսկ քննարկեցինք լեհ դարպասապահին, թե նրա որ կողմերն են ուժեղ, իսկ ինչի վրա դեռ պետք է աշխատի: Ռոմայի հետ հաճելի է շփվել, նրա համար դարպասապահների գործում գաղտնիքներ չկան: Խոստովանում եմ` ինչ-որ հարցերում փորձում եմ նմանվել նրան:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ