21 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Ի՞նչու հենց վարչապետը

”Եթե ուշադրությամբ հետևենք մեր նորանկախ պետության քաղաքական զարգացումներին, ապա տվյալ ժամանակում գործող վարչապետի հրաժարականի մասին խոսում են մշտապես”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբացության պատգամավոր Սամվել Նիկոյանը` անդրադառնալով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի մասին շրջանառվող լուրերին:

”Տիգրան Սարգսյանի մասին կհիշեք, արդեն 6-րդ տարին է, որ նա վարչապետ է, ու յուրաքանչյուր ամիս կանխատեսում են նրա հրաժարականն ու յուրաքանչյուր ամիս շրջանառության մեջ են դրվում վարչապետության թեկնածուների անուններ, սակայն ինչպես կյանքը ցույց է տվել, դրանք սուտ են եղել, ու սուտ են նաև այն բոլոր հավանական թեկնածուների անունները, որ հնչում են հիմա”,-հավելեց նախկին ԱԺ նախագահը:

Դիտարկմանը արձագանքելով, թե այս պահին ավելի է սրվել վարչապետի հրաժարականի հարցը, երբ միավորվել են ԱԺ ոչ իշխանական 4 ուժերը, Սամվել Նիկոյանն ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ այդ քաղաքական ուժերը միայն կոնկրետ վարչապետի հրաժարականն են պահանջում:

”Մեր ընդդիմադիր կամ ոչ ընդդիմադիր քաղաքական ուժերը քննադատում են իշխանության 3 ճյուղերից միայն գործադիրին, նշանակում է, որ գոհ են մյուս երկուսից: Սա արդեն գոհացուցիչ է: Նրանք որևէ նախարարից կամ նախարարությունից դժգոհություն չեն հայտնում, բայց կոնկրետ վարչապետից դժգոհ են. ինչու, որովհետև այս պայքարը անձնավորված խնդիր է լուծում”,-շեշտեց Նիկոյանը` հավելելով, որ Հայաստանում ներքաղաքական գործընթացների առանցքը վարչապետի պաշտոնի շուրջ պայքարն է :

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ