ՀՅԴ-ը հուսով է՝ Րաֆֆին չի տապալի միասնականությունը
՛՛Մի հատ տեսնենք՝ ի՞նչ է տեղի ունենալու, ի՞նչ հարցեր են դրվելու, ի՞նչ խնդիրներ, կտեսնենք՛՛,-այսօր ԱՃ ժեպազրույցների ժամանակ ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ՀՅԴ կմասնակցի ՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի փետրվարի 18–ին կայանալիք հավաքին:
Ռուստամյանը ևս մեկ անգամ ներկայացրեց իրենց մոտեցումը՝ իրենք ոչ մեկի առջև դռները չեն փակել ու պատրաստ են համագործակցել: ՛՛Այնպես չէ, որ մենք փակվել ենք, որևէ մեկի հետ չենք համագործակցում: Պետք է հասկանանք, ի՞նչ ենք ուզում անել, ո՞ր քայլերով, ո՞ր ծրագրերով: Եվ ամենակարևորը, որ մենք մեր հայտարարություններով իրար չհակասենք, կարևոր է, որ առաջվա խոսքը նկատի ունենանք՝ չի կարող կուսակցության տեսակետը տարբերվի խմբակցության տեսակետից: Նման բաներ պետք է գոնե թույլ չտանք, և այդ ժամանակ մեր հարցերը հեշտ կլուծվեն՛՛,ասաց նա:
Ռուստամյանը հույսով է, հրապարակում չեն հնչի հայտարարություններ, որոնք կխանգարեն ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունների միասնական գործունեությանը: ՛՛Հանկարծ հրապարակում նոր մոդելներ պետք է չառաջարկվեն, որ հասարակությանը չգցեն թյուրիմացության մեջ, որ հանկարծ դուրս չգա, որ էն ինչ արել ենք, սիրողական մարկարդակի հանդիպումներ են եղել՛՛:
Նա շեշտեց նաև, որ կան մարդիկ, ովքեր խանգարում են ոչ իշխանական ուժերի միաս՛՛ական պայքարին: Հարցին, թե ովքեր են խանգարում, ՀՅԴ պատգամավորը պատասխանեց. «Շատ են՝ քաղաքական ուժ, դեմք, անձնավորություն, երբ համարում է, որ ամենաճիշտ ծրագրերն ու լուծումները ինքը ունի, գաղափարներն իրենն է, և այս համախմբումը, որը տեղի է ունենում, մի օրում չէ, որ տեղի է ունեցել, իրենց հայտարարություններով խանգարում են: Ամեն մեկը փորձում է առաջնորդի դերում հանդես գալ ու սա խանգարում է: Ամենամեծ արվետսը համաձայնություններին հասնելու արվեստն է: Տեսել ենք նախկինում նման բան, օդից չեմ ասում՛՛: