25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների գործով մեկ անձ ձերբակալվել է

Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում ապրիլի 17-ի ուշ երեկոյան տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է անկարգությունների կատարմանն անմիջական մասնակցություն ունեցած անձանցից մեկի ինքնությունը, ով ձերբակալվել է։

Հարուցված քրեական գործի տվյալներով՝ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպված հավաքի մի խումբ մասնակիցներ 2018 թվականի ապրիլի 17-ի ուշ երեկոյան  Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում կոտրել են նշված տարածքում գտնվող ցուցանակները, լուսաֆորները և ճանապարհային նշանները, այնուհետև քարերով, մետաղյա իրերով հարվածներ հասցրել նշված վայր մոտեցած ոստիկանության երեք ծառայողական ավտոմեքենաներին՝ պատճառելով գույքային վնաս:

Դեպքի առթիվ 2018 թվականի ապրիլի 18-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի հատկանիշներով, որը նույն օրը, նախաքննություն կատարելու նպատակով, ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի կողմից նշված քրեական գործի նախաքննության հետագա կատարումը հանձնարարվել է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությանը։

Ձեռնարկվում են մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, անկարգություններին մասնակից անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ, հարցաքննվում տարբեր անձինք, զննության ենթարկվում դեպքի պահին կատարված տեսագրությունները։

Արդյունքում պարզվել է մասնակիցներից մեկի ինքնությունը, ով Երևանի բնակիչ է, և ձերբակալվել։

Քննություն է տարվում անկարգություններին անմիջական մասնակցություն ունեցած բոլոր անձանց հայտնաբերելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու և համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։

Նախաքննության արդյունքների մասին տեղեկություն կտրամադրենք պարբերաբար։

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ