13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Մեր ժողովուրդները համատեղ բազում փորձությունների միջով են անցնել. Տարոն Մարգարյանի ուղերձը եզդիների Նոր տարվա առթիվ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը եզդիների Նոր տարվա առթիվ

 

Եզդիական  համայնքի հարգելի ներկայացուցիչներ,

ջերմորեն շնորհավորում եմ ձեզ եզդիների Նոր տարվա` Տաուսի Մալակի այդի (Տաուսի Մալակ հրեշտակի տոնի) առթիվ:

Դարեր շարունակ ապրելով հայերի հետ կողք կողքի և այսօր էլ լինելով ամենակուռ ու գործունյա համայնքներից մեկը, դուք ձեր ուրույն ավանդն եք բերում քաղաքամայր Երևանի զարգացման գործում: Մեր ժողովուրդները, համատեղ, բազում փորձությունների միջով են անցնել, կիսել են մեկմեկու թե՛ տխրությունը, և թե՛ հաջողությունները՝ վերահաստատելով, որ մեր երկու ժողովուրդների բարեկամությունն ի սկզբանե եղել ու մնում է անկեղծ և անշահախնդիր: Բազմիցս եք ապացուցել, որ հայաստանաբնակ եզդիների համար Հայաստանն իսկապես հարազատ տուն է, որի հզորացման ու շենացման գործում շարունակում եք ունենալ ձեր ուրույն ներդրումը:

Մեկ անգամ ևս շնորհավորելով տոնի առթիվ՝ բարեկեցություն եմ մաղթում ձեր ընտանիքներին, նաև ամենայն բարիք՝ եզդիական ողջ համայնքին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ