17 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Որովհետև, Տեր, փրկությունը ողջ՝ Քեզնով է միայն

Որովհետև, Տէ՛ր, փրկությունը ողջ՝ Քեզնո՛վ է միայն և քավությունը Քեզնո՛վ է պարգև, և Քո Աջո՛վ է լինում նորոգում, և զորեղություն՝ Աստծո՛ւդ մատներով, և հրամանովը՛դ՝ արդարություն, և ողորմությամբը՛դ՝ ազատությո՛ւն, Երեսիդ փայլով՝ լուսավորությո՛ւն, և զվարճացո՛ւմ՝ Դեմքիդ երևմամբ, և Սուրբ Հոգովը՛դ՝ անհո՜ւն բարություն, և Յուղի՛դ օծմամբ՝ քա՜ղցր սփոփանք, Ցողո՛վ շնորհիդ՝ խի՜նդ զվարթությո՜ւն, մխիթարությո՛ւն՝ Ձեռքիդ պարգևով, վհատությո՛ւնն ես տալիս մոռացման՝ մեզնից հանելո՛վ վշտերը խավար, ողբասացությա՛ն մեր հեծեծանքը՝ փոխում ծիծաղի՜: Նախահայրերից՝ իրենց սերընդով, լոկ Քե՛զ են վայել օրհնություննե՜րը վերն երկինքներում՝ գովությա՛մբ հանդերձ, հավիտյա՜նըս հավետ: Ամէ՛ն:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ