17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արամ Մանուկյանի հետ հաշտվելու փո՞րձ Հրայր Թովմասյանից /վիդեո/

Այսօր Ազգային ժողովում իր լույթւոմ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն ասաց, որ երեկ նախարարները կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ իրենց լավ չէին պահում: Ապա դիմելով Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին՝  ասաց

՛՛Ո՞նց էր Հրայրի պահվածքը, շատ վատ, մեր վերաբերմունքն իրենց նկատմամբ պիտի լինի համապատասխան՛՛:

Այսօր Հրայր Թովմասյանն ԱԺ-ում էր: Henaran.am-ի հարցին ի պատասխան, թե ինչպես կմեկնաբանի Արամ Մանուկյանի հայտարարությունը, նախարարն արձագանքեց. ՛՛Ես ինչ-որ մարդկանց ասածները չեմ մեկնաբանում, հարցը տվեք իրեն՛՛:

Հենց այդ ժամանակ ԱԺ-ի միջանցքում հայտնվեց Արամ Մանուկյանը: Նախարարն ասաց, որ անձնական թեմայի շուրջ  պիտի զրուցի Մանուկյանի հետ և մոտացավ նրան:

Մի քանի րոպե զրուցելուց հետո նախարարը հեռացավ և իր այդ քայլը որակեց որպես մարդկային վերաբերմունք:

Իսկ Արամ Մանուկյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը զարմացավ նախարարի այդ քայլից: ՛՛Ուղղակի մեջքս ցավում էր, գնացել էի բժշկի, ինքը խորհուրդ տվեց այդ մասին՛՛,-պատմեց Մանուկյանը: Հարցին, թե նշանակում է խորհրդարանի ամբիոնից այն կողմ բարեկամական հարաբերութուններ ունեն, Մանուկյանն արձագանքեց, թե իր վերաբերմունքը դրանով չի փոխվում:

Դիտեք տեսանյութը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ