18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ֆլորա Մարտիրոսյանի ծննդյան օրն է

Այսօր ՀՀ ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանի ծննդյան օրն է: Ոչ մի միջոցառում նախատեսված չէր: “Այո, ճիշտ է, ոչ մի բան նախատեսված չէր: Մենք տիկին Ֆլորայի հիշատակը միշտ հարգում ենք: Առիթ լինի թե չէ գնում ենք գերեզման, խնկարկում ենք”,-ասաց նախաձեռնող խմբի անդամ Սեւակ Աղաջանյանը:

Ֆլորա Մարտիրոսյանը ծնվել է 1957 թ. փետրվարի 5-ին Գյումրիում։

Վոկալ տվյալները ժառանգել է մորից։ Ավարտել է Գյումրու Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը։ 1973 թվականից մասնակցել է “Գարուն 73” երգի մրցույթին և արժանացել առաջին մրցանակին։

 

2002 թվականին Ֆլորա Մարտիրոսյանը Միացյալ Նահանգներում հիմնել է Կոմիտասի անվան երաժշտական ակադեմիա։ 2007-ին  “Artists for Pease” բարեգործական հիմնադրամը, որի կազմում ընդգրկվել են աշխարահռչակ երգիչ-երգչուհիներ, հոլիվուդյան գերաստղեր, ովքեր “Այլևս երբեք” կարգախոսով դեմ էին դուրս եկել ցեղասպանություններին։

 2011 նոյեմբերի 1-ին, Լոս Անջելեսի Գիբսոն համերգասրահում տեղի էր ունեցել առաջին համերգը, որին մասնակցում էին Սթիվի Ուոնդերը, Չակա-Կանը, Էրիկ Բենեթը, Բոբի Բրաունը և շատ ուրիշներ։

 Ֆլորա Մարտիրոսյանը մահացել է 2012 թվականի նոյեմբերի 20-ին Լոս-Անջելեսում լեղապարկի վիրահատությունից հետո առաջացած բարդությունների պատճառով:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ