12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Երբեմն վիրավորել ենք իրար, բայց ժամանակն է, որ միավորվենք ու ներենք իրար. Փաշինյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, պատգամավոր ու «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հանրահավաքի ժամանակ քիչ առաջ դիմեց ՀՀ բոլոր քաղաքական ընդդիմադիր ուժերին: Նա  համերաշխության ձեռք մեկնեց ՀՀ ընդդիմադիր բոլոր քաղաքական ուժերին, բոլոր նրանց, ովքեր երբևէ պայքար են մղել Սերժ Սարգսյան ու նրա ապօրինի իշխանության դեմ:

«Մենք այս ընթացքում բազմաթիվ հակասություններ ենք ունեցել, կռվել ենք, երբեմն վիրավորել ենք իրար, բայց ժամանակն է, որ միավորվենք Ազատության հրապարակում ու ներենք միմյանց»,-ասաց Փաշինյանը: Նա առաձնահատուկ ուղերձ հղեց «Ելք» դաշինքի գործընկերներին՝ «Հանրապետություն» ու «Լուսավոր Հայաստան» կուսակցություններին՝ ասելով, որ միասնական են երջանիկ ապագա ունենալու հարցում: «Ահա, Ազատության հրապարակը լեփ-լեցուն է, և մենք ուզում ենք ձեզ տեսնել այստեղ՝ մեր կողքին»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ