25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ոստիկանության կոչը՝ «Իմ քայլը» նախաձեռնության անդամներին

<Իմ քայլը> քաղաքացիական նախաձեռնությունը վերջին մի քանի ժամերին Երևանի փողոցներում իրականացնում է հավաք երթի ձևով: Հավաքի կազմակերպիչ է հանդիսանում Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: 
ՀՀ ոստիկանությունը հանրային վայրերում հասարակական կարգի պահպանությունն ու անվտանգությունն ուժեղացնող միջոցառումներ մինչ այս պահը չի իրականացրել, քանի որ հավաքի կազմակերպիչը ընդհանուր առմամբ կատարում է <<Հավաքների ազատության մասին>> օրենքով նախատեսված իր պարտականությունները, իսկ հավաքը կրում է խաղաղ, սահմանադրական բնույթ: Չնայած ասվածին, երթ իրականացնելու օրենքով սահմանված պայմաններն ամբողջությամբ չեն պահպանվում, իսկ առանձին դեպքերում երթի բնականոնությունն ապահովելու իրավական պահանջը խախտվում է: 
ՀՀ ոստիկանությունը երթի կազմակերպչին և մասնակիցներին հորդորում է այսուհետ ևս պահպանել հավաքի խաղաղ բնույթը, հրաժարվել առանց իրազեկման կամ իրազեկման պայմանների խախտմամբ երթեր իրականացնելու գործելակերպից: 
Հիշեցնում ենք, որ երթի վերաբերյալ լիազոր մարմնին իրազեկում ներկայացնելը ինքնանպատակ չէ. այն ոստիկանությանը նախապես հնարավորություն է տալիս կազմակերպչական միջոցառումներ ձեռնարկել խաղաղ հավաքին լիարժեք աջակցություն ցույց տալու ուղղությամբ և ապահովել հավաքի կազմակերպչի արդյունավետ համագործակցությունը ոստիկանության ներկայացուցիչների հետ :

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ