25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՀՀԿ-ն է պատասխանատու

 ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը կարծում է ՝ Սերժ Սարգսյանի վարչապետ լինելն   ամենևին էլ անակնկալ չէ։ 

«Ընտրություններում հաղթել է  ՀՀԿ-ն,  ուստի հենց այդ կուսակցությունն  է են պատասխանատու երկրի ղեկավարման հարցում», – այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Լեռնիկ Ալեքսանյանը։

Նա նշեց՝ այս պարագայում չի կարելի շատ անձնավորել պաշտոնը․ այսօր պատասխանատվությունը կրում է ՀՀԿ-ն՝ վարչապետի, նախագահի և մյուս կարևոր պաշտոնների առաջադրումը ՀՀԿ-ից է կախված։

«Ես գիտեմ՝ շատերը կասեն, որ սա նախապատաստված էր, ուզում էին վերարտադրել, այց ո՛չ։ Այդպես չէ, քանի որ վերարդադրման համար ավելի փափուկ ճանապարհներ կային, դրա համար, բնական է, մի ամբողջ համակարգ չէին փոխի։ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ՝ ՀՀԿ-ն պիտի իր գործը ավարտին հասցնի։ Դա առաջիկայում կերևա, ժողովուրդը կտեսնի: Սերժ Սարգսյանի կատարած աշխատանքները շատ դրական եմ գնահատում․ գործ է արվել, հիմք է դրվել, արտաքին քաղաքականության մեջ ենք նկատելի առաջընթաց ունեցել․ այդ ամենը պետք է ռեալ գնահատել», –   ասաց Լեռնիկ Ալեքսանյանը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ