25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հավատի պակասը կործանիչ թույն է

« … մի ասա.  կհամարձակվե՞մ, արդյոք, ես, մեղավորս, խնդրել Անմատչելի Լույսի մասին, որը մատչելի է միայն սրբերին՚. եթե դու ճշմարտապես հավատում ես, որ դու մեղավոր ես և անարժան ես Իմ Շնորհներին, անհնարը հնարավոր է դառնալու .

Ես անմիջապես կբոցավառեմ քեզ, որպեսզի կրակը կլանի քեզ և մինչև արմատները այրի այն, ինչը Ես չեմ. հետո Նրանով, ում դու համարում էիր Անհասանելի, Ես կփոխեմ այն ամենը, ինչը խանգարում էր Իմ անցնելուն քո միջով. Նա է լինելու քո աչքերի լույսը, քո էության մղումը, քո սրտի շարժումը, քո խոսքի պարզությունը, քո ծիծաղը և քո ուրախությունը, արքայական զարդարանքը քո հոգու, քո հոգու պահապանը.

Նա է լինելու քո եղբայրը, քո քույրը և քո հավատարիմ ընկերը. Նա է լինելու քո տոնական ցնծությունը, քո խնջույքը, ծածկված գանձը, մարգարիտը, քո գովերգը Օրհներգին, քո «ամեն»-ը Ամենին, Ավետյաց երկիրը և բոլոր առաքինությունների հիմքը, որոնց վրա Նա կնքելու է Իր Սուրբ Անունը. դեհ, ուրեմն, ե՜կ և ստացիր քո ազատության Կնիքը, ընդունելով, որ դու մեղավոր ես և հակված ես մեղքի, որպեսզի Ես, Իմ հերթին, առատորեն բաժանեմ քեզ Իմ Անսպառ Հարստությունները և Աստծո Արքայությունը.

Իմ Սուրբ Հոգին կարող է հագեցնել քո ծարավը.
Ես ցանկանում եմ ձեզ բոլորիդ դարձնել մի անբասիր մարդացեղ, սուրբ ժողովուրդ, Մեր Պատկերը. ուստի ինչո՞ւ եք դուք Ինձանից այդքան քիչ բան խնդրում … և այնքան փոքր հավատով. ինչո՞ւ եք դուք թերագնահատում Իմ առատատվությունը. ձեր հավատի պակասը կործանիչ թույն է ձեր հոգու համար, որ ներգրավում է ձեզ այն բաների մեջ, որոնք Ես մերժում եմ` մարդկային ուսմունքների և կանոնների մեջ. դուք յուրացրել եք, որ Եկեղեցին` Իմ Որդու Մարմինն է և որ Նա` Նրա Գլուխն է , ահա ինչու դուք, որ Նրա Մարմնի մասն եք կազմում, պետք է ձգտեք ստանալ Իմ Սուրբ Հոգու Շնորհները և թափանցեք Քրիստոսի Խորհրդի մեջ, Խորհուրդ, որը աստվածացնելու է ձեզ. 
Իմ Հոգու զորության մեջ դուք տեսնելու եք փառավոր տեսիլքը ձեր Ստացվածքի, որտեղ հանգստանում են բոլոր սուրբ մարդիկ, դուք կտեսնեք ձեր հանգստի տեղը.
պիտանի՞ եք դուք, արդյոք, Իմ Արքայության համար. ո՞ւմ վրա եք հույս դնում. ուղղեք ձեր հայացքը, ձեր միտքը և ձեր սիրտը Ինձ վրա և եկեք սեփականելու Իմ Արքայությունը. եկեք և սեփականեք Ինձ, ձեր Աստծուն. հույս մի դրեք ուրիշ ոչ մեկի վրա, բացի Ինձնից.
– ներքին ուժը, որ ձեր մեջ է, դա Իմ Սուրբ Հոգին է, Ում մեջ դուք շնչում և շարժվում եք, և Ով երբեք չի դադարում գոյություն ունենալուց. ներքին հմայքը, վեհությունը, ճարտարախոսությունը և գեղեցկությունը ձեր մեջ` դա Իմ Սուրբ Հոգին է. ձեր հոգու ներքին լույսը` դա Իմ Եռասրբյան Սուրբ Հոգին է, որը ձեր հոգին անապական է դարձնում, բարետվությամբ լիացած, դարձնում է Իմ երկինքը, Իմ հանգստավայրը և կատարյալ բնակարան Ինձ համար, ձեր Աստծու, եռամիասնական, սակայն Մեկ էության միասնության մեջ. 

– ներքին Բարեխոսը, Որ ձեր մեջ է, Ով համբարձում է ձեր հոգին ամպի մեջ և հաղորդակցության մեջ է բերում ձեզ Իմ Սրբերի և Իմ Հրեշտակների հետ` դա Իմ Սուրբ Հոգին է. Նա կսովորեցնի ձեզ լինել անսասան, երբ ձեզ հալածանքների ենթարկեն և արատավորեն հանուն Ինձ. տրամադրեք ձեր սիրտը այնպես, որպեսզի ավելի կատարյալ դառնա ձեր հոգին, լցվելով Իմ Հոգով, և դուք կապրե՜ք…» : 

(ՃՇՄԱՐԻՏ ԿՅԱՆՔ ԱՍՏԾՈ ՄԵՋ պատգամներից 09.01.1996)

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ