20 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Վարչական իրավախատումների մասին օրենսգիրքը մեր օրենսդրական դաշտի վերջին մոհիկանն է. նախարար

«Կառավարության այսօրվա նիստում ներկայացված վարչական իրավախատումների մասին օրենսգիրքը մեր օրենսդրական դաշտի վերջին մոհիկանն է: Այն ողջ է 1985 թվականից, որը սկզբունքորեն բացարձակ չի համապատասխանում մեր իրավական դաշտին»,- կառավարության դռնփակ նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը:
 
 Վերջինս  նշեց, որ հասել են որոշակի հանգրվանի ու ներկայացնում են նոր, ժամանակակից տենդեցներին համահունչ վարչական իրավախատումների մասին օրենսգիրք:
 
«Օրենսգիրքը պարունակում է բազմաթիվ նոր դրույթներ, որը փորձել ենք համահունչ դարձնել նոր սահմանադրական դրույթներին», -ասաց նա:
 Անդրադառնալով կառավարության նիստերը դռնափակ դառնալուն՝ նա որպես հիմնավորում նշեց, որ այսօր նիստը տևել է ավելին, քան նախորդ անգամները, երբ դռնբաց էր լինոմ: «Որպես կանոն կես ժամ տևող նիստը տևել մեկ ու կես ժամ, կարծում եմ, որ սա խոսուն հանգամանք, որի մաիսն կաելի խորհել»,-ասաց նա նշեց, որ իրականում արդարացավ կառավարության նիստերը դռնփակ դարձնելու որոշումը, և դրա վառ ապացույցը այսօրվա նիստն էր՝ բովանդակային, հարցադրումների առումով: «Ոչ բոլոր հարցերում, բայց կային հարցեր, որ լինում էին հարցադրումներ»,-ասաց նա:
 
KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ