25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կլուծվեն Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի որոշ խնդիրներ

Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց   «Քուվեյթի պետության կառավարության կողմից նվիրաբերության կարգով տրամադրվող միջոցների հաշվին Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպության տարածքում անկողնային խնամք ստացող անձանց համար կառուցվելիք նոր մասնաշենքի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներն սկսելու և նախարարությանն արտաբյուջետային միջոցների բանկային հաշիվ բացելու թույլտվություն տալու մասին» որոշման նախագիծը:

Ըստ ստորագրված պայմանագրի` Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի տարածքում կառուցվել է նոր մասնաշենք, որն ապահովելու է շուրջ 70 անկողնային խնամքի կարիք ունեցողների խնամքը: Շինարարական աշխատանքներն ամբողջությամբ ավարտված են: Քուվեյթի Պետության արդարադատության, կրոնական կալվածքների և իսլամական հարցերի նախարարի գլխավորած պատվիրակության Հայաստան կատարած այցի շրջանակներում կատարվել է նաև նոր մասնաշենքի բացումը: 

Նախագծում գրված է, որ որոշման ընդունման դեպքում կլուծվի կազմակերպությունում խնամվող անկողնային տարեցների` պատշաճ մակարդակով խնամքի և սոցիալական սպասարկման ծառայությունների մատուցման խնդիրը:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ