25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հայաստանը առաջին Armenian Blockchein Forum միջազգային համաժողովի շրջանակում կհյուրընկալի ՏՏ մասնագետներին

Ապրիլի 22-ին Երևանում տեղի կունենա Հայաստանում առաջին Հայկական Բլոքչեյն միջազգային համաժողովը (Armenian Blockchein Forum), որին կմասնակցեն բլոկչեյն տեխնոլոգիայի ոլորտի փորձագետներ աշխարհի 20 երկրներից:

Հայկական Բլոկչեյն Համաժողովն առաջատար ընկերությունների, մասնագետների և գործարարների պրակտիկ գիտելիքների միավորման տեղեկատվական-կրթական էկոհամակարգ է, որի նպատակն է տեխնոլոգիական ընկերությունների համար զարգացման բարենպաստ պայմանների ստեղծումը:

 

Համաժողովի մասնակիցներին ուղղված խոսքում Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշել է. «Տեղաբաշխված ռեեստրների տեխնոլոգիայի ներդրման և օգտագործման հետ կապված թեմաներն օրեցօր դառնում են էլ ավելի արդիական, ինչն իր ազդեցությունն ունի գործունեության բացարձակ բոլոր ոլորտներում»:

 

Հայկական Բլոկչեյն Համաժողովը բաղկացած է 3 բաժիններից, որոնցում տեղի կունենան քննարկումներ՝ նվիրված բլոկչեյնի բնագավառի ապագային, ազդեցությանն աշխարհում տեղի ունեցող փոփոխությունների, կրիպտոարժույթներում ներդրումների և ICO-նախագծերի  վրա:

Համաժողովի շրջանակում տեղի կունենան 12 կրթական դասընթացներ՝ մաստեր կլասեր ուսանողների և գործարարների համար, ովքեր նոր են սկսում հետաքրքրվել բլոկչեյն տեխնոլոգիաներով:
            Համաժողովի շրջանակներում առաջին անգամ Երևանում կանցկացվի Roadshow ICO ընկերությունների համար, որին արդեն իրենց մասնակցությունը հաստատել են ավելի քան 30 ներդրումային ֆոնդեր աշխարհի 20 երկրներից՝ Հայաստան, ԱՄՆ, Իռլանդիա, Չինաստան, Շվեյցարիա, Ուկրաինա, Ռուսաստան, Վրաստան, Կանադա, Հոնգկոնգ և այլն: Համաժողովին մասնակցող ֆոնդերի գումարային կապիտալը գերազանցում է 10 մլրդ․ ԱՄՆ դոլարը:
            15 լավագույն սթարթափ-թիմերը, որոնք անցել են խիստ փորձագիտական ընտրություն, կստանան հնարավորություն ներկայացնելու իրենց նախագծերը պրոֆեսիոնալ ներդրողների առջև, որոնց գումարային կապիտալը կազմում է ավելի քան 10 մլրդ. ԱՄՆ դոլար:
            Առավելագույն բիզնես արդյունքն ապահովելու նպատակով՝ Ժյուրիի ընտրությամբ անցած նախագծերի թիմերը ոչ միայն կկարողանան ներկայանալ պիտչ-սեսիայի ընթացքում, այլ նաև կստանան հնարավորություն կազմակերպելու անհատական բանակցություններ ֆոնդերի հետ, ինչպես նաև մասնակցել VIP-հյուրերի և ներդրողների փակ երեկույթին:

 

Համաժողովին իրենց մասնակցությունն արդեն հաստատել են.

 

Dirk Ahlborn (Hyperloop Transportation Technologies Inc., գլխավոր գործադիր տնօրեն)

Walter Komarek (Circle.one-ի գլխավոր գործադիր տնօրեն, համահիմնադիր, արհեստավարժ ներդրող, Ավստրիա),

Bryant Nielson (The Blockchain Academy Inc., CapitalWave Inc., ՆՅ, ԱՄՆ),

Ben Banerjee (Swiss Impact Investment Association, Զուգ, Շվեյցարիա),

Simon Choi (Acme Ardent Consultancy Limited հիմնադիր գործընկեր, Չինաստան),

Reinhard Berger (Հրեշտակ-ներդրող, Խորհրդատու Bcharity-ում, ԱՄԷ),

Sergei Sergienko (ChronоBank, Ավստրալիա),

Valentine Preobrajensky (LATOKEN platform-ում համահիմնադիր, Ռուսաստան).

Vlad Martynov (Ethereum Center of Competences, Ռուսաստան),

Alexander Shulgin (վիզիոներ, ներդրող Hyperloop-ում, Bitfury-ում, մասնագիտացում նոր մեդիաների, խաղերի և ժամանցային ոլորտում ներդրումներում),

Reuben Godfrey (Blockchain Association of Ireland-ի, Ireland’s Crypto Coast-ի համահիմնադիր, խորհրդատու VRT.world-ում, Իռլանդիա),

Leon Katsnelson (Serial technologies entrepreneurs, IBM evangelist, Կանադա),

Vladimir Smerkis (TokenFund, Ռուսաստան)

 

Համաժողովի քննարկման առանցքային թեմաներից է լինելու բլոկչեյնի զարգացման ռազմավարությունը Հայաստանում և այն երկրներում, որոնք, շնորհիվ նոր տեխնոլոգիաների, հնարավորություն են ստանում իրական առաջընթաց գրանցել և կառուցել ամուր տնտեսություն:

Հիմնական սեսիաներից կլինի «Տեխնոլոգիական հարթակների մրցապայքարը», որին կմասնակցեն ամենատարածված պլատֆորմային լուծումների մշակողները՝ Ethereum, NEM, Hyperledger և այլք:

Միջոցառմանը ընթացքում Networking գոտում՝ բացոթյա հյուրասիրության շուրջ համաժողովի մասնակիցները հնարավորություն կունենան հաստատել  նոր գործարար կապեր, շփվել և հանդիպել ընկերների հետ:

Համաժողովի աշխատանքը կլուսաբանեն գլխավոր ինֆորմացիոն գործընկեր CoinTelegraph-ը, ինչպես նաև առաջատար համաշխարհային ԶԼՄ-ները՝  Russia Today, ForkLog, CoinFox, «РИАНовости», Armenpress և այլն:

 

Համաժողովի մասնակիցների էլեկտրոնային գրանցումը Համաժողովի կայքում՝ https://abf.am/event/

Անցկացման օրը և վայրը՝ 2018 թվականի ապրիլի 22, Հայաստան, ք. Երևան, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն; Հալաբյան 16:

Գրանցման սկիզբը ժամը 9:00.

Կոնտակտային ինֆորմացիա: [email protected]m;+374 41 872126, +7(495)118-31-89Անաստասիա Տյուրինա, ծրագրային տնօրեն

 

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ