12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Ինչ կասի «Ծառուկյան»-ը Սերժ Սարգսյանին

Առաջիկա օրերին «Ծառուկյան» խմբակցությունը նիստում կորոշի՝ ինչպես քվեարկել վարչապետի թեկնածության քվեարկության ժամանակ: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը։
«Կլինի քննարկում, և կկայացվի վերջնական որոշում, և մենք կհրապարակենք մեր որոշման մասին», -ասաց Էնֆիաջյանը։

Հարցին, թե հնարավոր է «Ծառուկյան» խմբակցությունը կողմ քվեարկի ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուին, այսինքն՝ Սերժ Սարգսյանին, էնֆիաջյանը պատասխանեց. «Հնարավոր է, հնարավոր չէ: Եկեք ,զերծ մնանք վերացական ձևակերպումներից։ Վստահաբար ԲՀԿ-ն և «Ծառուկյան» խմբակցությունը միշտ սկզբունքային դիրքորոշմամբ է հանդես եկել։ Որևիցե հարց մեզ համար ինքնանպատակ չէ: Վստահաբար ասում եմ՝ երբ որ թիմով կհավաքվենք, մենք կներկայացնենք մեր որոշումը»։

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ