25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սոցհարցում. Ազգային Ժողովի արտաքին վեկտորները. տարվա ամփոփում

Հաշված օրեր անց՝ ապրիլին 9-ին, լրանում է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը, ինչպես նաև ամփոփվում է Ազգային Ժողովի աշխատանքի մեկ տարին: Այս երկու նշանակալից իրադարձությունները շատ կարևոր են, քանի որ հանրապետությունն անցնում է կառավարման խորհրդարանական համակարգի: Եվ հենց այս մասին էլ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին «Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբի անդամներ Արման Ղուկասյանը և Ծովինար Կոստանյանը:

Ինչպես նշեց Ա. Ղուկասյանը, «Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբը 2017թ.-ին խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական կուսակցությունների ծրագրերի մոնիթորինգ է անցկացրել՝ այդ ուժերի արտաքին քաղաքականության հիմնական ուղղվածությունների վերաբերյալ:

«Մեկ տարվա ընթացքում ԱԺ-ի աշխատանքների առավել հիշարժան իրադարձություններն էին «Ելք» խմբակցության ներկայացրած Հայաստանի ԵԱՏՄ-ից դուրս գալու նախագիծը և ԵՄ-ի հետ համապարփակ և ընդլայնված համաձայնագրի ստորագրումը: Խորհրդարանը երկու դեպքերի համար լսումներ է անցկացրել: Խորհրդարանը նաև վավերացրել է հայ-ռուսական միացյալ զորախումբ ստեղծելու մասին և ՀԱՊԿ-ի անդամ-երկրների զինվորական նշանակության զինված կազմավորումների և բեռների տեղափոխման ոլորտում համաձայնագրերը», – ասաց Ա. Ղուկասյանը:

Ծ. Կոստանյանն ընդգծեց, որ պատգամավորների ճնշող մեծամասնությունը չի աջակցել «Ելք» խմբակցության` Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ի հետ դադարեցնելու մասին նախագծին, ապա հավելեց. «Մեր հասարակական ակումբը խորհրդարանի մեկ տարվա աշխատանքի արդյունքների հիման վրա անցկացրել է հարցում՝ պարզելու ՀՀ քաղաքացիների կարծիքը Ազգային ժողովի արտաքին քաղաքականության ուղղության վերաբերյալ: Հարցումն անցկացվել է Երևանի և մարզերի մոտ 600 քաղաքացիների շրջանում»:

Հարցման արդյունքում «Ժողովրդի ձայնը» պարզել է, որ խորհրդարանի վերջին մեկ տարվա աշխատանքը հարցման մասնակիցների 52%-ի կարծիքով դրական է,  34%-ը գտնում է, որ բացասական է, իսկ 14%-ը չեզոք դիրքորոշում է հայտնել: Այս մասին շեշտեց Արման Ղուկասյանը և ներկայացրեց հարցվածների գնահատականները՝ Ազգային ժողովի վարած արտաքին քաղաքականության վերաբերյալ. «Հարցվողների 67%-ի կարծիքով այն ռուսամետ է, 12%-ը համոզված է, որ խորհրդարանն ունի արևմտամետ ուղղվածություն, իսկ 21%-ը համարում է, որ այն ոչ մի ուղղվածություն չունի»:

Հարցաշարում ներառված է եղել նաև առանձին քաղաքական կուսակցությունների և դրանց արտաքին քաղաքականության ուղղությանը վերաբերող հարց: Ինչի մասին մանրամասներ ներկայացրեց Ծովինար Կոստանյանը. «Թե ո՞ր քաղաքական կուսակցության աշխատանքն է առավել դուր գալիս, ելնելով վերջիններիս վարած արտաքին քաղաքականությունից, հարցման մասնակիցների 47%-ն առավել գնահատել է Հանրապետական կուսակցության վարած արտաքին քաղաքականությունը, 31%-ը՝ «Ծառուկյան» դաշինքինը, 10%-ը՝ ՀՅԴ-ինը, իսկ 12%-ը հավանում է «Ելք» խմբակցության վարած արտաքին քաղաքականությունը»:

          Իսկ թե մասնավորապես, ինչպե՞ս են հարցման մասնակիցները գնահատել այն, որ խորհրդարանում «Ելք» խմբակցության կողմից հաճախ է ներկայացվել հակառուսական նախագծեր, Ծ. Կոստանյանի փոխանցմամբ՝ հարցման արդյունքները ցույց են տվել հետեւյալը. «Քաղաքացիների 64%-ը բացասական է վերաբերում այդ նախագծերին, 28%-ը` չեզոք և միայն 8%-ն է դրական արձագանք տվել այս հարցին»:

        Ամփոփելով անցկացված հարցման արդյունքները՝ բանախոսներն ասուլիսի վերջում  առանձնացրեցին չորս կետ, ըստ որի՝

Ազգային ժողովի արտաքին քաղաքականությունն ունի ռուսամետ ուղղվածություն:

Հարցվողների մեծ մասը դրական է գնահատել խորհրդարանի մեկ տարվա աշխատանքը:

Հարցման մասնակիցների մեծ մասն աջակցում է Հանրապետական կուսակցության արտաքին քաղաքականությանը:

Հարցվողների մեծ մասը բացասական է վերաբերում «Ելք» խմբակցության հակառուսական նախագծերին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ