25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հաջորդ համաշխարհային պատերազմը տնտեսական է լինելու – տանկ ու թնդանոթները պահուստային երևակայական զենքեր են

Գիտեինք, որ հաջորդ համաշխարհային պատերազմը տնտեսական է լինելու – տանկ ու թնդանոթները պահուստային երևակայական զենքեր են… Եվ պատերազմի մեկնարկը պայթեց տնտեսապես ամենակայուն և տնտեսապես ամենա-արագ, բայց ուռճացված զարգացող երկրների միջև: Վերջին 30 տարում Չինաստանը բերվեց միջազգային տնտեսական արենա, և հիմա ժամանակն է նրան <կարգի հրավիրել>, նկարված տնտեսական թվերը ճշտել: Հաջորդ <զոհը> կլինի հնդկաստանը, որը երկրորդ արագ զարգացող երկիրն է, բայց ի տարբերություն Չինաստանի ավելի խելամիտ տնտեսական հիմքեր ունի և ապտակը թեթև կտանի: Իսկ հյուսիսային ատոմային երկիրը դեռ երկար կշարունակի հրթիռներ հնարել, չհասկանալով, որ այդպիսով միայն տնտեսական լճացման է գնում: Եթե չինաստանը ապրանքների արտահանման տարիֆային դիլեմայի առաջ է կանգնում, ապա հյուսիսային արջը իր թաթից բացի ոչինչ չունի, և հումքի արտահանումն արդեն հզոր լինելու համար վաղուց սպառել է իրեն: Լավագույն դեպքում կարող է կուվալտ արտադրել և ռադիոէլեկտրոնիկա արտադրող հարավային Կորեային վաճառել:
Հայաստանին բան չի լինի, քանի որ տնտեսական թոշակի է անցել – թոշակն էլ առաջիկայում չի կտրվի:

Տիգրան Ժամկոչյանի ֆեյսբուքյան էջից

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ