03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Սեւան քաղաքի մոտակայքում մեքենան բախվել է քարերին. ուղեւորը մահացել է

Ապրիլի 6-ին, ժամը 20:46-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Իջեւան ավտոճանապարհին՝ Սեւան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարաների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սեւան քաղաքից դեպի Երեւան-Իջեւան մայրուղի դուրս եկող ավտոճանապարհի 1-ին կմ-ին «BMW» մակնիշի 47 RV 047 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` 1991 թ. ծնված Յ. Ս.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել ճամփեզրյա քարերին:

Վարորդը եւ ուղեւոր՝ 1971 թ. ծնված Ռ. Գ.-ը հոսպիտալացվել են Սեւանի ԲԿ, որտեղ վարորդի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար, իսկ Ռ. Գ.-ը հիվանդանոցում մահացել է:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ