15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հետեւի ականջները մի փոքր երեւում են. Սահակյանը Բյուրականում ամառանոց չի կառուցում

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ներկայումս սոցիալական ապահովության պետական ծառայության ղեկավար Հովհաննես Սահակյանը հերքում է տեղեկություններն այն մասին, որ Արագածոտնի մարզի Բյուրական համայնքում շքեղ ամառանոց է կառուցում:

Araratnews.am-ի հետ զրույցում Սահակյանը նշեց. «Նման բան չկա, եւ հոդվածը դիտարկում եմ ոչ շքեղ առանձնատուն սարքելու դիտանկյունից: Իհարկե, տուն կառուցելը, ծառ տնկելը, որդի ունենալը յուրաքանչյուր հայ տղամարդու սուրբ գործն է, բայց երբ  կոնտեքստը վերլուծում ես, հասկանում ես` դրա հետեւի ականջները մի փոքր երեւում են»,- ասաց Հովհաննես Սահակյանը:

Նշենք, որ «Չորրորդ իշխանություն» թերթը գրել էր,  որ  ԱԺ նախկին պատգամավոր, ներկայումս սոցիալական ապահովության պետական ծառայության ղեկավար Հովհաննես Սահակյանը Արագածոտնի մարզի Բյուրական համայնքում շքեղ ամառանոց է կառուցում: Ըստ թերթի` դեռ մեկ տարի էլ չի անցել ծառայության պետի պաշտոնում նշանակվելու օրից, բայց ծնունդով սպիտակցի ՀՀԿ-ական պաշտոնյան հասցրել է այնքան հարստանալ, որ ամառանոցային թանկ բնակավայր համարվող Բյուրականում շինարարական աշխատանքներ է ծավալել:

Հովհաննես Սահակյանը հայտարարեց, որ կոռուպցիայի դեմ պայքարը տարվել եւ տարվում է իր նշանակման օրվանից սկսած: «Սոցիալական ոլորտում ես կցանկանայի նախ` արդեն իսկ նմանատիպ համեմատություններից զերծ մնանք, որովհետեւ եկեք խոսենք ներկայի եւ ապագայի մասին: Իսկ ներկայի  եւ ապագայի հետ կապված իմ սկզբունքները եւ մոտեցումները, աշխատաոճը, յուրաքանչյուր առիթի դեպքում առանց զլանալու եւս մեկ անգամ կրկնում եմ, արդարությունն է, սոցիալական ոլորտի աշխատողների դերի եւ հարգանքի բարձրացումն է, պատշաճ ծառայություն մատուցելն է, եւ յուրաքանչյուր ամիս 25 միլիարդ դրամ տնօրինող կազմակերպության մեջ կոռուպցիան եւ կաշառակերությունը վերացնելն է: Ես պարզ ճակատով կարող եմ  ասել, որ որեւէ կենսաթոշակի, որեւէ նպաստի մեկ լումա անգամ  համակարգված ձեւով որեւէ մեկը չի կարող այսօր գողանալ, կոռուպցիոն գործարքների միջոցով տնօրինել, վերցնել, հափշտակել»,- ասաց Հովհաննես Սահակյանը, հավելելով, որ այդ ամենին հասել են ՍԱՊԾ-ի աշխատակազմի միջոցով, ովքեր այդ սկզբունքները կիսում են:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ