05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Ավտովթար Հր. Քոչարի և Վ. Վաղարշյան փողոցների խաչմերուկում․ կան վիրավորներ

Ապրիլի 5-ին, ժամը 21:26-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հր. Քոչարի և Վ. Վաղարշյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, ներսում կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz E124» մակնիշի 20 SS 108 (վարորդ` Ա. Խ.) և «Opel Vectra» մակնիշի 35 RE 282 (վարորդ` Խ. Մ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Փրկարարները «Mercedes-Benz E124» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր՝ 1974 թ. ծնված Լ. Խ.-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ