Սերժ Սարգսյանի պրոբլեմները հետո են սկսվելու. Ժողովուրդ
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը օրաթերթին տված հարցազրույցում հայտարարել է, թե Սերժ Աարգսյանի խնդիրները սկսվելու են վարչապետ դառնալուց հետո: «Քաղաքական կյանքը շատ արագ փոփոխության է ենթարկվում, եւ ես մնում եմ իմ կարծիքին՝ կդառնա Սերժ Սարգսյանը վարչապետ, դա լավ չէ երկրի համար, երկու անգամից ավելի որեւէ մարդ չպետք է փոքր Հայաստանում հավակներ իշխանության: Նրա պրոբլեմները հետո են սկսվելու, ինքը դա լավ գիտի: Նա խորությամբ հասկանում է, թե ես ինչ եմ անում»,- ասել է Կարապետյանն’առանց մանրամասնելու հայտարարության ենթատեքստը:
Մինչ այդ նա նշել է, թե Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարը հաջողություն կունենա, եթե բավական թվով քաղաքացիներ դուրս գան փողոց: «Կարեւորագույն հարցը՝ քաղաքացին պատրաստ է, եւ ինչքան շատ քաղաքացի է Հայաստանում պատրաստ պայքարելու այսօր Աերժ Սարգսյանի վարչապետության դեմ»,- ասաց նա:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: