25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Գյումրին, Չերչիլը ու «մշակութային պատերազմները»․ 10-րդ «Վերածնունդը» մեկնարկեց /ֆոտո/

Գյումրիի պետական դրամատիկական թատրոնում պաշտոնապես բացվեց «Վերածնունդ» միջազգային մրցույթփառատոնը, որը 10-րդ անգամ է անցկացվում։

Փառատոնը պաշտոնապես մեկնարկելիս՝ հատուկ շնորհակալություն հայտնեցին կազմակերպիչներին, հատկապես նախագահ Սերժ Սարգսյանի ընտանիքի անդամներին նրա կնոջը՝ Ռիտա Սարգսյանին և եղբորը՝ Լևոն Սարգսյանին։

Փառատոնը անցկացվում է առաջին տիկնոջ հովանու ներքո, իսկ որպես կազմակերպիչներ հանդես են գալիս ՀՀ Մշակույթի նախարարությունը, Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամը, Երեւանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը և «Վերածնունդ» միջազգային մրցույթփառատոն» ՀԿն:

«Վերածնունդը», գալիս է փաստելու, որ մեր ժողովուրդը նույնիսկ ամենածանր տարիներին, լինի ծանր տնտեսական ճգնաժամ, լինի պատերազմական տարիներ, լինի բնության արհավիրք, իր փրկությունը նաև գտել է արվեստի մեջ, մշակույթի մեջ։ Շատ հաճախ, երբ խոսք է գնում մշակույթի մասին, հիշում եմ Չերչիլի հայտնի խոսքերը։ Պատերազմի տարիներին, երբ քննարկում էին Մեծ Բրիտանիայի բյուջեն, Չերչիլը բացեց բյուջեն ու հարցրեց՝ իսկ մշակույթի տողն ո՞ւր է, ֆինանսների նախարարն ասաց՝ իսկ պատերազմի ժամանակ ի՞նչ մշակույթ, Չերչիլը պատասխանեց՝ եթե մշակույթի համար չենք կռվում, բա ինչի՞ համար ենք կռվում»,-ասաց Շիրակի մարզպետը։

Այս տարի մրցույթփառատոնը նվիրվում է Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը ՀՀ անդամագրման 10, Սպիտակի երկրաշարժի 30-ամյա տարելիցներին և արվեստի «Վերածնունդ» միջազգային մրցույթ փառատոնի տասնամյա հոբելյանին:

2007թից սկսած ամեն տարի Գյումրի քաղաքում հայ ժողովրդի վերածննդի գաղափարի ներքո անցկացվում է արվեստի «Վերածնունդ» միջազգային մրցույթփառատոնը:

Մրցույթփառատոնի  նպատակն է խթանել դասական, ազգային արվեստի և մշակույթի մասսայականացմանը, տարբեր ազգերի արվեստագետների միջև ստեղծել նոր, ստեղծագործական և բարեկամական կապեր, պատանիներին և երիտասարդներին հնարավորություն տալ իրենց վարպետությունը և ազգային մշակույթը պատշաճ ներկայացնելու համար,  գիտամանկավարժական փորձի փոխանակման հնարավորություն ստեղծել:

2018թին «Վերածնունդ» մրցույթփառատոնին մասնակցելու հայտեր են ներկայացրել 37 երկրներից ավելի քան 3100 անհատ կատարողներ և համույթներ:

Մրցույթներն անցկացվում են հինգ տարիքային խմբերով, 21 անվանակարգերով՝ և այս տարվա նորությունը՝ կերպարվեստ: Մասնագիտական հանձնաժողովների (ժյուրիների կազմում) ընդգրկված են բազմաթիվ արվեստի ճանաչված գործիչներ աշխարհի 14 երկրներից:

29791491_2039261339666407_5284236618050306048_n 29791777_2039261689666372_5862138022643892224_n 29792088_2039261662999708_4992373859207348224_n 29792985_1769555146442763_3426199731073602927_n 30222024_2039262156332992_2972448764213592064_n

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ