28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Մաքսային տեսուչների կողմից կաշառք ստանալու վերաբերյալ քրեական գործով նոր ձերբակալություններ են տեղի ունեցել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող` ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու և նրանց կաշառք տալու առերևույթ հանցագործությունների վերաբերյալ քրեական գործով շարունակվում են իրականացվել մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողություններ: Արդյունքում բացահայտվել են մաքսային տեսուչներին կաշառք տալու նոր դրվագներ:

Մասնավորապես, պարզվել է, որ տարբեր ապրանքների անօրինական ներկրման հարցում ՊԵԿ պաշտոնատար անձանց հովանավորչությունը ստանալու նպատակով Ա. Մ.-ն, Հ. Լ.-ն, Ս. Ա.-ն խոշոր չափերով կաշառք են տվել Բագրատաշենի մաքսային կետում ծառայություն իրականացնող մաքսային տեսուչներին: Դրա դիմաց վերը նշված քաղաքացիները հնարավորություն են ստացել առանց օրենքով սահմանված ստուգումների, ապրանքների հայտարարագրման և մաքսատուրք վճարելու տարբեր ապրանքներ ներկրել ՀՀ տարածք:

 Վերոհիշյալ անձինք ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից ձերբակալվել են մաքսային տեսուչներին կաշառք տալու կասկածանքով:Ինչպես արդեն տեղեկացվել է, Բագրատաշենի մաքսային կետում ծառայություն իրականացնող մաքսային տեսուչները Վրաստանից տարբեր ապրանքների, այդ թվում` ավտոպահեստամասերի, կենցաղային իրերի և միրգ-բանջարեղենի անօրինական ներկրմամբ զբաղվող տարբեր ՀՀ քաղաքացիների թույլատրել են կաշառքի դիմաց անօրինական ճանապարհով ապրանքներ ներկրել ՀՀ տարածք:

Հիշյալ քրեական գործով նախկինում արդեն մեղադրանք էր առաջադրվել 4 անձանց, այդ թվում` ՀՀ ԿԱ ՊԵԿ երկու մաքսային տեսուչների: Նրանց բոլորի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ