17 Ապրիլի, Հինգշաբթի, 2025
KFC

Պատերազմ չի լինելու. դրա համար պատճառներ կան (տեսանյութ)

Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանն ասում է, որ ապրիլյան պատերազմի ժամանակ զոհերը ավելի քիչ կարող էին լինել, քան եղան: «Այն սարքերը, որ տեղադրվեցին հետո, հարց՝ ինչո՞ւ դրանք տեղադրված չէին»,-այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին ասաց նա:

Վերջինս նկատեց, որ ներկայումս հակառակորդը գիտի, որ մենք ունենք այդ սարքավորումներն, ու հենց այդ պատճառով էլ դիվերսիաներն էլ նվազել են:

Հայկ Նահապետյանն ընդգծեց, որ ոչ ճիշտ որոշումներ են եղել նաև կադրային հարցերում, որոնք հետո շտկվեցին: «Իսկ պատերազմ չի լինելու, որովհետև եթե լինի, կնշանակի, որ ՀՀ-ն Արցախի հետ պայմանագիր է կնքում, և այլևս գործողության մեջ կարող է դրվել ՀԱՊԿ անդամ երկրների մասնակցությունը»:

Բացի այդ Թուրքիան կներգրավվի պայքարում, ըստ նրա, ինչը կդարձնի խնդիրը համաշխարհային վտանգ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ