06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Սերժ Սարգսյանը նոր նշանակում է արել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել՝ Արթուր Պողոսյանին Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարանի դատավոր նշանակելու վերաբերյալ։

Հրամանագրում ասվում է․

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 144-րդ հոդվածի 5-րդ մասը և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2018 թվականի մարտի 23-ի ԱԽ-7-Ե-8 որոշմամբ ներկայացված եզրակացությունը` ո ր ո շ ու մ ե մ.

1. Արթուր ՊՈՂՈՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարանի դատավոր՝ դադարեցնելով նրա` Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավորի լիազորությունները:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2010 թվականի նոյեմբերի 9-ի «Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակը հաստատելու մասին» ՆՀ-270-Ա հրամանագրի 1-ին կետով հաստատված հավելվածի վարչական մասնագիտացման բաժնի 5-րդ կետը»:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ