“Ժամանակ”-ի տղաների արկածախնդրությունը.ֆիլմ առանց փողի /վիդեո, ֆոտո/
Մի քանի ընկերներով բարեգործական համերգներ կազմակերպելուց հետո թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ուսանող Անդրանիկ Տոնոյանը որոշում է դիմել արկածախնդրության՝ նկարահանել գեղարվեստական ֆիլմ՝ առանց բյուջեի: Երբ այս գաղափարը կիսում է մտերիմների հետ՝ վերջիներս թերահավատորեն են լցվում, բայց պատրաստակամություն են հայտնում աջակցել ինչով կարող են:
Աստղիկ Դերձյանը գրում է ֆիլմի սցենարը: Պրոդյուսերական եւ օպերատորական աշխատանքները իր վրա է վերցնում Կարեն Վարդանյանը:
Ֆիլմի պայմանական վերնագիրը “Ժամանակ” է: Ստեղծագործական խմբի անդամները հակված են այն մտքին, որ այդպես էլ կկոչվի ֆիլմը: Կարեն Վարդանյանի խոսքով, այն երկու մարդկանց ճակատագրերի մասին է՝ հետաքրքիր զարգացումներով: “Եկեք փակագծերը չբացեմ, համբերենք, ամեն ինչ իր ժամանակին”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Կարենը:
Անդրանիկ Տոնոյանն այժմ անթաքույց հպարտությամբ պատմում է, որ ամեն տեսակ դժվարություններ հաղթահարել են: Մնում է մոտ տասը րոպես նկարահանել եւ կսկսվի մոնտաժի աշխատանքները: “Նույնիսկ քաստինգ ենք արել, ընտրել գլխավոր դերակատարներին՝ Գարիկ Միքայելյանին եւ Նունե Ղարիբյանին” ,-ասաց նա: Բոլորն նկարահանվում են անվճար, առանց տրտնջալու:
Նկարահանման հրապարակ Henaran.am-ի այցելելու օրը՝ հոսանքազրկվեց այդ տարածքը: Ղեկավարությունը նույնիսկ զարմացավ՝ մինչ օրս նման բան չէր եղել; Մոտ չորս ժամ անց վերականգնվեց էլեկտրաէներգիան, իսկ ոչ մեկը չլքեց նկարահանման վայրը:
“Հենց սա է զրո բյուջեով ֆիլմը, բարեգործական, ցուցադրությունից հետո էլ գումարը փոխանցվելու է Խարբերդի մանկատանը”,-ասաց Ա. Տոնոյանը:
Նկարահանումներն քաղաքի տարբեր վայրերում են արվել, հաստատություններում: Ուր էլ գնացել են՝ չեն մերժել: Տեխնիկայի մի մասը տրամադրել է “Տիգրան Մեծ” բարեգործական հիմնադրամը:
Ֆիլմի մասին այլ մանրամասները տեսանյութում:
Հ.Գ. Henaran.am-ը պարբերաբար տեղեկատվություն է ներկայացնելու այս ֆիլմի ստեղծագործական աշխատանքների մասին: